
“Ավանտա” թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:

2002 թ-ին “Ավանտա” կիլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: 2004 թ-ին կենտրոնը վերանվանվեց “Ավանտա” ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կենտրոնի: Տարիների ընթացքում ժամանակակից ստոմատոլոգիայի կլինիկական կենտրոնը հազարավոր առողջ և անկաշկանդ ժպիտներ է նվիրել մեր համաքաղաքացիներին և մեր երկրի այցելուներին: Կենտրոնը հագեցված է ամենաժամանակակից գերմանական ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով` ծառայել և ծառայում է , որպես օրինակելի չափանիշ մեր երկրի շատ ստոմատոլոգների համար: Այսօր կլինիկայում պացիենտները կարող են ստանալ ցանկացած տեսակի ստոմատոլոգիական բուժօգնություն իր ամբողջ ծավալով, սկսած բազմապրոֆիլ ախտորոշումից և բոլոր փուլերի պլանավորումից մինչև բուժ. ծառայություններ` հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտիստների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների մասնակցությամբ:

“Ավանտա”-ի ամենամեծ ձեռքբերումը նախատրամադրվածությամբ լցված նվիրյալ բժիշկների թիմն է, որոնք պատրաստակամ և ջանասիրաբար անդադար աշխատում են ցանկալի արդյունքին հասնելու համար, այն է՝ անկաշկանդ ժպիտներ և բավարարված այցելներ:
Նշենք նաև, որ բժիշկները մշտապես անցնում և շարունակում են ամեն տարի անցնել որակավորման տարբեր դասընթացներ,մասնակցում են հնարավոր բոլոր միջազգային համագումարներին և տարբեր կոնֆերանսներին: Միայն դրանց թիվը անցնում է մի քանի հարյուրից և միայն թվարկումը մի քանի էջ կզբաղեցնի: Դուք կարող եք ծանոթանալ բժիշկների վկայականներին, դիպլոմներին, որակավորումների սերիտիֆիկատներին և հայտնագործությունների արտոնագրերին այցելելով մեր կլինիկա:





Պետք է նշել մի շատ կարևոր փաստ, որ այստեղ խոսում են 6 լեզվով: Այսօր Ավանտան սպասարկում է օտարերկրյա դեսպանությունների և միջազգային տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին: Հիմնադրման օրվանից մինչ այսօր, Ավանտայում բազմիցս կազմակերպվել են համաժողովներ, սեմինարներ և վարպետության դասընթացներ տարբեր թեմաներով՝ ընդգրկելով իրենց արտասահմանյան գործընկերներին:
Դե ինչ, ավելացնեմ նաև, որ այսուհետ ManeHblog-ը սիրով կհամագործակցի ԱՎԱՆՏԱ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ հետ. ձեզ կներկայացնեմ տեսանյութեր, ֆոտոպատմություններ , live միացումներ, որոնց օգնությամբ դուք ևս մեկ անգամ կհամոզվեք, որ Հայաստանում չկա միակը: Ավանտայի օգնությամբ ձեր խնդիրներին միանգամից կտրվի արդյունավետ լուծումներ:
Հասցե:Հերացի 1/1
Հեռ.: 012 32 32 32