+37496288287

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՏԱՐԲԵՐ ՈՃԵՐՈՒՄ. ՖՈՏՈՄՈԴԵԼ ԿԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

  Հայաստանում այսօր ֆոտոմոդելի աշխատանքը  լայն տարածում ունի: Աղջիկների մեծամասնությունը սիրում է լուսանկարվել, բայց, բացի սիրելուց ու հոբբիից, այն նաև լուրջ ու դժվարին աշխատանք է, որին լավ տիրապետելու համար հարկավոր են տարիների փորձ,  ֆոտոխցիկի հետ աշխատելու մեծ հմտություն, ճիշտ դիրքեր ընդունելու կարողություն և որ ամենակարևորն է՝  այս ամենն անել առանց կոմպլեքսների:

IMG_0070

Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել գեղեցիկ ու նորաձև Կարինե  Ալեքսանյանին, ով չնայած նոր է սկսել ֆոտոմոդելի իր կարիեռան, բայց, այնուամենայնիվ հասել է բազում հաջողությունների ու արդեն իսկ ունի հետաքրքիր առաջարկներ:

Կարինեն և լուսանկարիչ Մոսվսես Շահինյանը միասին հետաքրքիր ֆոտոպատմություն են ստեղծել, որն առաջին անգամ կտեսնեք ManeHblog-ում:

IMG_0018

Դե ինչ, Կարինեի հետ խոսել եմ իր հետագա ծրագրերի և ֆոտոմոդել դառնալու մտահաղացման մասին:

Կարինեն սովորել է Պարարվեստի պետական քոլեջում, իսկ այժմ սովորում է  ՖԿՊՀԻ-ի սպորտային պարեր բաժնում: Այս պահին պարում է նաև A-Era art school-ում և Վանուշ Խանամիրյանի  անվան /Բարդիներ/ պարախմբում:

Կարինեի ֆոտոմոդել դառնալու մտահաղացումը սկսել է այստեղից.

Առհասարակ, լուսանկարվել միշտ էլ սիրել  եմ։ Այսպես,  միջոցառումներից մեկի ժամանակ ստացա առաջարկ՝ հանդես գալ որպես ֆոտոմոդել։ Հատուկ ոճ դեռ ինձ համար չեմ առանձնացրել, պարզապես աշխատում եմ ներկայանալ տարբեր ոճերում, որպեսզի լինեմ  և՛ տարբերվող, և՛ հետաքրքիր դիտողի համար:

IMG_0028 copy

Կարինեն հատուկ աշխատելաոճ դեռ չի ձևավորել իր համար, քանի որ ինչպես ինքն է ասում՝ մասնագիտությամբ ֆոտոմոդել չէ և հենց դրանով էլ տարբերվում է շատ ֆոտոմոդելներից: )))

Ինձ հետ զրույցում Կարինեն նաև ասաց, որ նոր առաջարկներ և ծրագրեր շատ կան, բայց այդ ամենը դեռ անկանկալ է:

Դե ինչ, առաջարկում եմ դիտել գեղեցկուհի ու տարբերվող Կարինեի լուսանկարները:

Ի դեպ, եթե ունեք համագործակցության առաջարկներ, ապա կարող եք գրել նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

https://www.facebook.com/karine.aleksanyan.5?fref=ts

Հագուստը տրամադրել է OLYMPEAH խանութ-սրահը, որը գտնվում է Ազատության 24 հասցեում:

IMG_0011

IMG_0008

IMG_0051

IMG_0062 IMG_0059 IMG_0039 IMG_0058 IMG_0004 IMG_0037

 

 

 

 

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...