Նոյեմբերի 18-ին շաաաատ անհամբեր էի սպասում. իմ սիրելի ու անկրկնելի Հելեն Ուդումյանի ծննդյան օրվան, ով բացառիկ ու յուրահատուկ մարդ է նրանց համար, ովքեր գոնե մեկ րոպե շփվել են նրա հետ: Շատ հետաքրքիր, նավային տրամադրությամբ, լի էներգիայով, համեղ ուտեստներով և խմիչքով նշեցինք այս օրը: Հելենի կողքին էին նրա ամենամոտ հարազատներն ու ընկերները:
Տորթը պատրաստել էր Sas Sweet-ը, որի մասին դեռ շատերն են խոսելու. տարբերվող ու յուրահատուկ՝ ինչպես Հելենը:
Մի խոսքով, կրկին շնորհավորում եմ իմ շատ սիրելի Հելենին, ով բոլորիս միշտ ժպիտներ ու էներգիա է հաղորդում: