Սև գույնը, միակ գույնն է, որն առկա է յուրաքանչյուրիս զգեստապահարանում: Նրա օգնությամբ մենք կարող ենք համադրել ցանկացած գույն և ստանալ գեղեցիկ կերպար: Այն հաղորդում է էլենգանտություն, երբեմն համարձակություն, իսկ երբեմն էլ՝ սեքսուալություն: Շատերը խուսափում են այս գույնը կրելուց, չնայած որ, այն յուրաքանչյուրին յուրովի է դարձնում և ընգծում արտաքինը: Նորաձևության տները երբեք էլ չեն խուսափել այս գույնը առաջարկելուց, քանի որ այն շատ հարուստ է և կարող է ներկայանալ և՛ դասականի, և՛ սպորտայինի համադրության ժամանակ: Դե ինչ, առաջարկում եմ դիտել այս լուսանկարները և համոզվել, որ սև գույնը հարկավոր է յուրաքանչյուրիս զգեստապահարանում: