Օրերս , Մոսկովյան 19 հասցեում Աէրոմիքս ընկերությունը նշեց իր 10 ամյակն ու ռեբրենդինգը: Միջոցառմանը ներկա էին հիմնադիր Թամարայի ընկերները, հարազատները, հավատարիմ հաճախորդերը , ինչպես նաև բլոգերներ, դերասաններ և շոու – բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ:
Հյուրերը ընկերության կողմից ստացան Իջևանում գտնվող Լաստիվեր հյուրանոցի 2 անձի համար նախատեսված մեկօրյա հանգիստ. միջոցառումը լի էր անակնկալներով:
Աէրոմիքս Տուր ընկերությունը գործում է ավելի քան 10 տարի։ Թամարա Սարգսյանը ով հանդիսանում է Աէրոմիքս տուր ընկերության հիմնադիրը և տնօրենը տուրիզմում իր քայլերը սկսել է դեռևս 20 տարի առաջ, երբ նա դեռ ուսանող էր։
Թամարան առաջիններից էր այս ոլորտում, և հպարտությամբ կարող ենք ասել , որ այս տարիներ ընթացքում նա ձեռք է բերել ոլորտում իր ուրույն տեղը, հաճախորդների մեծ բանակը , որոնք տարիներ շարունակ իրենց հանգիստը վստահում են Աէրոմիքսին։
Հպարտորեն կարող ենք ասել ,որ ընկերությունը կազմակերպել է հազարավոր ընտանիքների հանգիստ։ Կազմակերպության աշխատակազմը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում բոլոր հաճախորդներին՝ ճանապարհորդությունների ցանկացած փուլում:
Գործակալությունը մասնագիտացված է արտագնա տուրիզմի վրա, կազմակերպում է անհատական, խմբային, ճանաչողական, էքստրիմ և ժամանցային տուրեր՝ ամենապահանջված ուղղություններով: Հիմնական ուղղություններն են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Եվրոպան, Մալդիվները, Կարիբյան ավազանի կղզիները, Ինդոնեզիան, Թայլանդը, Սեյշելյան և Մավրիկյան կղզիները, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը:
Աէրոմիքսը ստեղծել է բոլոր հարմարությունները իր հաճախորդների համար՝ աշխատելով նաև առցանց, ինչպես նաև հնարավորություն է ընձեռնում տուր-փաթեթները ձեռք բերել ապառիկ տարբերակով՝ հաշված րոպեների ընթացքում:
Աէրոմիքս Տուր
Հեռ.՝ 010 52 12 92
https://www.instagram.com/aeromixtourarmenia/