+37496288287

ԱԴՈՆՑ 17/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ <<ԲԼՈՒՄ>> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

ԱԴՈՆՑ 17/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ <<ԲԼՈՒՄ>> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

2021թ. ապրիլի 28-ին Ադոնց 17/2 հասցեում <<Բլում>> ուսումնական կենտրոնի  ողջ անձնակազմը կարևոր առաքելությամբ է բացում կրթահամալիրի դռները իր ապագա սաների առջև:

Գիր ու գրականություն, իմաստություն, մշակույթ սիրող հայի համար օդ ու ջրի պես թանկ ու անհրաժեշտ է 2 բան՝ անամպ, խաղաղ երկինք և գիտելիք: Գիտելիքը մեր հինավուրց ժողովրդի համար  եղել է դարերի ուղեկից, գոյատևման և արարման հիշողության պահպանում, որովհետև գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների, անհաջողությունների և պարտությունների դեմ:

Ամենօրյա քրտնաջան, անմնացորդ աշխատանքի միջոցով սաներին տրվելու է խորն ու կայուն գիտելիքներ, դժվարություններին դիմակայելու կամք, համառություն, պայքարելու, երազանքներին հասնելու ձգտում:

Դասապատրաստումից բացի, գործելու են բազմաթիվ տարաբնույթ խմբակներ, որոնք հնարավորություններ կտան ճիշտ կազմակերպել երեխաների ազատ ժամանակը, բավարարել նրանց նախասիրությունները, գիտելիքից զատ կոփել հոգեպես, որպեսզի նրանք ի վիճակի լինեն դիմակայել մեր բարդ հակասական ու դժվարին կյանքի փորձություններին:

<<Բլում>> ուսումնական կենտրոնում իրականացվում է դասապատրադտում (բոլոր տարիքի դպրոցականների համար)՝ շաբաթական 5 օր:  Երեխաները հաճախելով մեր կենտրոն, սովորելու են ոչ միայն դասերը, այլ նրանց տրվելու է լրացուցիչ աշխատանք, որպեսզի ստացած գիտելիքը ամրապնդվի:

Կենտրոնում կարող եք  սովորել նաև օտար լեզուներ (առանց տարիքային սահմանափակման) –անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չիներեն, ադրբեջաներեն, պարսկերեն, իսպաներեն:

Գործելու է նաև այլ խմբակներ՝

Նկարչություն

Շախմատ

Մենթալ թվաբանություն

Թատերական խմբակ

Կենտրոնում հաճախակի կազմակերպվելու է մրցույթներ, խաղեր և հաղորդակցման հմտությունների դասեր:

Մեր բոլոր մանկավարժներն ունեն համապատասխան մանկավարժական կրթություն:

Հավելենք նաև, որ մեզ մոտ գործում է երկարօրյա խմբակներ, որտեղ երեխաները կարող են մնալ առավոտյան ժամը 9:00-18:30:

Ուսումնական կենտրոնն ունի գրադարան, որից կարող եք  օգտվել անվճար:

<<Բլում>> ուսումնական կենտրոնի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9:00-ից և ավարտվում՝ 20:00:

ԳԻՏԵԼԻՔՈՎ ԶԻՆՎԱԾ ՄԱՐԴԸ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ

Հասցե- Ադոնց 17/2

Հեռ 095824247, 098824247

https://www.instagram.com/bloom_usumnakan_kentron/

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...