+37496288287

ԱԴԱՄ ԲԱՐՐՈՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ԿԿԱՏԱՐԻ ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ԿԱՉՉԻՆԻ

17474903_1345760375486888_577424782_n

Փարիզի սրտում՝ Ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում մարտի 26-ին տեղի կունենա Armenian Europe Music Awards Paris 2017 երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության մասնակից, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրադարձության նախաձեռնողներն են Anna Karolina Production-ը, Chahbazian Groupe-ը, իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախագծի տնօրենը Արմեն Անդրյանն է: Հենց նրանց շնորհիվ է իրականություն դառնալու այս կարևոր նախաձեռնությունը: Մրցանակաբաշխության ընթացքում Ադամ Բարրոն կատարելու է Կոմիտասի «Կռունկը» և Կաչչինիի «Ավե Մարիան»:

 Օպերային երգիչը Ֆրանսիայի սրտում կայանալիք այս միջոցառումը պատմական և կարևոր է համարում: «Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Հայաստանից ժամանած երաժիշտներ: Համերգը կհամախմբի Ֆրանսիայում և հարևան երկրներում ապրող բազմաթիվ հայերի, ինչպես նաև հայրենիքից ժամանած արտիստների»,-հավելեց նա: Տեղեկացնենք, որ Ադամ Բարրոն 2013 թ. ապրիլի 13-ին Երևանում հայ երաժշտասերների դատին է հանձնել Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի «Լարինդա և Վանեսիո» կատակերգական օպերան, որն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Հավելենք նաև, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին ավելացել են ևս երկուսը՝ Իտալիայի և Իսպանիայի հեղինակավոր մրցույթներից:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...