Վերջերս Heuristic Innovations ընկերությունը ստեղծել է նորարարական ծրագիր՝ SunD, որը թույլ է տալիս հեշտորեն կառավարել Ձեր երեխաների կողմից ստացվող D վիտամինի քանակը: Այն համարվում է Heuristic Innovations ընկերության ստարտափը(startup):
SunD-ի կողմից իրականացվող հիմնական գործառույթների և հետագա նպատակների ու ծրագրերի մասին խոսեցի Heuristic Innovations ընկերության project manager Սերգեյ Հարությունյանի հետ:
-Ամեն ինչ սկսվել է զբոսանքից: Մեր ընկերության հիմնադիր Վահագն Հակոբյանին երկու տարի առաջ երեխաների հետ ամենօրյա զբոսանքների ժամանակ տանջել է այն հարցը թե արդյո՞ք երեխաները օպտիմալ D վիտամինի պաշար են ստանում այս զբոսանքներից, և թե ինչպե՞ս այն կարելի է վերահսկել: Այդ իսկ պատճառով մի գաղափարի շուրջ են հավաքվել բարձր որակավորմամբ կենսաֆիզիկայի, ֆիզիկայի և ծրագրավորման մասնագետներ, և ստեղծվել է SunD-ն:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում SunD-ն և ո՞րն է նրա հիմնական նպատակը:
-SunD -ն ծրագրային հավելված է և բացարձակապես աշխատում է օֆֆլայն ռեժիմում: Բջջային հեռախոսի ֆոտոխցիկի միջոցով՝ ֆիքսելով տվյալ պահին արևը, այն գերճշգրիտ հաշվարկում է օպտիմալ ժամանակահատվածը՝ երեխայի արևի տակ գտնվելու համար: SunD-ն օժտված է <<sun finder>> գործիքով ինչի շնորհիվ այն աշխատում է նաև ամպամած եղանակին: Այն չի պահանջում լրացուցիչ սարքավորումներ՝ ամեն ինչ մեկում և միշտ ձեռքի տակ: Ահա թե ինչի շնորհիվ SunD -ն միակն է իր տեսակի մեջ ողջ աշխարհում:
-Ի՞ նչպես ներբեռնել SunD -ն
–Այժմ SunD -ն հնարավոր է գտնել միայն indiegogo կայքում և մենք ունենք մեր հայրենակիցների աջակցության կարիքը, որպեսզի այն ավելի լայն տարածում գտնի միջազգային հարթակում: Նախատեսված է ծրագիրն դարձնել հասանելի նաև android համակարգով աշխատող հեռախոսների համար(Այն դեռ միայն IOS համակարգերի համար է): Ինչպես նաև պատրաստված է մեծահասակների համար նախատեսված SunD -ի նախնական մոդելը, որը նույնպես պետք է ավարտին հասցնել:
Եվ ինչպես մեր կարգախոսն է ասում.
SunD ՝ Ձեր բաժին արևը:
https://www.facebook.com/sundmobi/
https://www.youtube.com/watch?v=CPdPtMbByHU
https://www.youtube.com/watch?v=fG74J9llaoA
Հեռ.- +37477442222 , 096333365