+37496288287

PETOOR SS 2017 COLLECTION

Petoor SS 2017 Collection

Petoor  SS 2017 հավաքածուն կրում է երիտասարդ, ռոմանտիկ կինը, նա զգում է սիրո շունչը, հրապուրված է գեղեցիկով, նույնչափ մոտ էթե՛բնությանը, թե՛ քաղաքային ակտիվ առօրյային: Նա կրում է գարնան թրթիռն իր ներսում:

Հավաքածուն ստեղծված է գունային վառ ներկապնակով, իսկ այն ստեղծելու ներշնչանքը հանդիսացող dragonfly-ները՝ ճպուռներըկատարում են դետալային մշակումների ֆունկցիան: 90-ականների նորաձևությանը բնորոշ գործվածքներ և դասական զգեստխալաթիձևվածք, քաղաքային պայամաններում կրելու համար շատ հարմար լայն փողքով տաբատներ, թեթև ժակետներ, որ քաղցր բամբակ ենհիշեցնում, շիֆոնե կոկտեյլային և երեկոյան զգեստներ և, իհարկե, մեր այցեքարտը՝ գիշերանոցներ, որ նախատեսված չեն միայն քնելուհամար:

Petoor-ի կինը ապրում է լիարժեք կյանքով, այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք մի հավաքածու, որ նորաձև հագուստ է առաջարկումցանկացած հնարավոր իրավիճակների և առիթների համար: Օրինակ՝ գարնանային անսպասելի տեղումներից ձեզ կպաշտպանեն գունավորանձրևանոցները: Դրանք նաև բնությունը պահպանելու հաղորդագրություն են պարունակում: Ընտրե՛ք ցանկացած տարբերակ, եղեք վառ ևդարձեք քաղաքի գույներից մեկը կամ մնացեք հավատարիմ դասական մինիմալիզմին, երկու դեպքում էլ ձեր հագուստը խոսում է ձերփոխարեն:

Petoor-ն իր աշխատանքային պատմության մեջ դեռ չի բոլորել մեկ տարին, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասել է բավականշոշափելի հաջողությունների. հավատարիմ հաճախորդներ, համագործակցությունների բազմաթիվ հանրահայտ բլոգերների, ոճաբանների,երգիչերգչուհիների, շոուբիզնեսի այլ ներկայացուցիչների հետ, բրենդի ճանաչելիության բարձր աստիճան հագուստի շուկայում առկա այլապրանքանիշերի մեջ:

Շատ շուտով գարունամառ հավաքածուն կհամալրվի կոշիկների շարքով, որը հատուկ Petoor-ի համար ստեղծել է  դիզայներ Հայկ Անանյանը:

Petoor  գարունամառ 2017 հավաքածուն արդեն ներկայացված է Տաշիր ԱԿի 4-րդ հարկում գտնվող Petoor տաղավարում և 5Concept  հայդիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում Տերյան 65 հասցեով:

_E9A0038

_E9A0105

_E9A0133

_E9A0174

_E9A0376

_E9A0424

_E9A0440

_E9A0443 (1)

 _E9A0462

_E9A0501

_E9A0536

_E9A0603

_E9A9580

_E9A9597

_E9A9607

_E9A9625

_E9A9640

_E9A9736

_E9A9781

_E9A9880 _E9A9956

Similar Articles

Most Popular

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....