+37496288287

«NEW YORK- ԵՐԵՎՍՆ ՋՍԶ ՄԻՍՑՈՒՄ»

«NEW YORK – ԵՐԵՎԱՆ Ջազ միացում » խորագրով համատեղ նախագիծ է իրականացվում Երևանում:
Այսօր երեկոյան Ա.Խաչատրյանի անվ. համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ՝ ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր, մեր ժամանակի ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդի՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերի՝ ալտ սաքսոֆոն, Յալլա Բալինի՝ վոկալ, Քիտ Բալլայի՝ հարվածային (բոլորը՝ Նյու-Յորքից) և 55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

IMG_1745

Երաժիշտները սիրով են սպասում համերգին, քանի որ Երևանում լսարանը իսկապես սիրում է ջազ:

Վահագն Հայրապետյանը նշեց, որ այդքան ճանաչված երաժիշտների հետ իրեն միավորում է սիրելի երաժշտությունը: Առաջին անգամ  NEW YORK – ԵՐԵՎԱՆ ջազային կվինտետը նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ կատարելով ավանդական ջազային և հայակական մեղեդիների սեփական մշակումներով:

IMG_1752

Երաժիշտներից Զաիդ Նասսերին անգամ հայերեն է արդեն կարողանում և խոսել և լրագրողների հետ խոսելիս նա հենց հայերենով ասաց, որ շատ է սիրում Հայաստանը, հայ երաժիշտներին և հայ հանդիսատեսին:
«Առաջին անգամ այստեղ եկել եմ 2000 թվականին և պարզապես սիրահարվել եմ Հայաստանին: Յուրաքանչյուր տարի գալիս եմ Երևան և պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ այցելել ձեր երկիր»,- նշեց երաժիշտը:

IMG_1747

Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական երգերի իր հետաքրքիր կատարմամբ: Նա էլ իր հերթին նշեց, որ շատ է սիրում Հայաստանը և անցած անգամ խոսք էր տվել, որ այս անգամ հարազատների հետ է գալու Հայաստան՝ ցույց տալու մշակույթն ու պատմությունը:

IMG_1741

 

 

Similar Articles

Most Popular

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել...

ՆՈՐ ՄԵՆՅՈՒ, ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ՝ HOOKAH PLACE YEREVAN

Օրերս, Մոսկովյան 31/12 հասցեում գտնվող հայտնի ու արդեն բոլորիս կողմից սիրված Hookah Place Yerevan-ում տեղի ունեցավ փակ միջոցառում, որտեղ ներկայացվեց նոր մենյուն, նոր ուտեստներով,...

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...