«NEW YORK – ԵՐԵՎԱՆ Ջազ միացում » խորագրով համատեղ նախագիծ Մարտի 22-ին ժամը 19:00 Ա.Խաչատրյանի անվ. համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ՝ ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր, մեր ժամանակի ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդի՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերի՝ ալտ սաքսոֆոն, Յալլա Բալինի՝ վոկալ, Քիտ Բալլայի՝ հարվածային (բոլորը՝ Նյու-Յորքից) և 55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը առաջին անգամ՝ նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները: Հայկական մեղեդիների ջազային մշակումները նպաստում են ողջ աշխարհում հայ երաժշտության յուրատիպությանն ու տարածմանը :
Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական երգերի իր հետաքրքիր կատարմամբ: «Ջազ միացում NEW YORK – ԵՐԵՎԱՆ» խորագրով նոր համերգային նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: