+37496288287

ManeHblog & OD Blow Dry bar. NEW PHOTOSHOOT

Վերջապես պատրաստ է մեր այսքան սպասված համատեղ աշխատանքը, որի արդյունքը գոհացրել է բոլորիս:

Սա ManeHblog-ի և OD Blow Dry bar-ի համատեղ photoshoot-ն է, որին միացան նաև Gayana makeup artist-ը և լուսանկարիչ Անդրանիկ Բեգլարյանը:

OD Blow Dry bar

ՕD-ը վարսերի հարդարման և խնամքի մասնագիտացված ընկերություն է:  Նրանք խորապես ուսումնասիրել են վարսերի խնամքին և հարդարմանը վերաբերող բոլոր ժամանակակից մեթոդները,  որոնց շնորհիվ այսօր գերազանց ու որակով կարողանում են մատուցել բազմաթիվ ծառայություններ:

ՕD-ն իր համար ստեղծել է LooKBooK, որտեղից կարող է օգտվել հաճախորդը և ընտրել իր իսկ ներաշխարհին համապատասխան սանրվածք: Սակայն, այստեղ հաշվի է առնվում նաև ձեր կարծիքն ու ցանկություններն, այնպես որ ոգեշնչվե՛ք, ընտրե՛ք,  փորձարկե՛ք:

Պետք է ասեմ, որ սանրվածքս ընտրել ենք միասին՝ հաշվի առնելով այս տարվա նորաձևության միտումները: Իհարկե, սանրվածքին համապատասխանում էր նաև դիմահարդարումս, ինչի համար շատ շնորհակալ եմ տաղանդավոր Gayana makeup artist-ին (Գայանե Հունանյան): Դե իսկ Beglarian photographer (Անդրանիկ Բեգլարյան)-ի հետ վաղուց եմ աշխատում և ուրախ եմ, որ այս photoshoot-ը նրա ձեռքի գործն է:

Շնորհակալ եմ OD Blow Dry bar-ին, քանի որ այստեղ տիրում է ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որի համար պատրաստ եմ այցելել ամեն օր, հարդարել վարսերս, ըմպել իմ ամենասիրելի ըմպելիքն ու դառնալ ավելի ինքնավստահ:

 Դե ինչ, սիրով ներկայացնում  ենք լուսանկարները և սպասում ձեր արձաքանքներին)))

HairStyle- OD Blow Dry bar

Make up- Gayana makeup artist

Photographer- Beglarian photographer

Model – ManeH

Man 5 Man 4

Man 3

Man 2

Man 1

Similar Articles

Most Popular

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....