+37496288287

ManeHblog-Ը ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑ FIRM-Ի ՄԵԿ ԱՄՅԱԿԻՆ

Եթե առաջ իրենց խնամքի մասին մտածում էին միայն կանայք, ապա 21-րդ դարում ամեն ինչ փոխվել է և տղամարդիկ ոչ պակաս գնահատում են գեղեցիկը: Այս առիթով, մեկ տարի առաջ,  Սարյան 2 հասցեում բացվեց տղամարդկանց համար նախատեսված FIRM  վարսավիրանոցը, որտեղ հմուտ վարսավիրները մատուցում են իրենց ծառայությունները՝ տղամարդկանց կտրվածքներ, մորուքի և ընչացքի մշակում, սափրում (for men only. Men’s haircut, beard and moustache trims, shave):

 ManeHblog-ը ևս ներկա գտնվեց և շնորհավորեց հիմնադիր-տնօրեն Լիլիթ Բաբայանին, ինչպես նաև զրուցեց Firm-ի ստեղծման և հետագա պլանների մասին:

«Քանի որ Երևանում քիչ են միայն տղամարդկանց համար նախատեսված վարսավիրանոցներ, որտեղ բացի որակից կարևորում են նաև ծառայությունների մատուցման ձևի առանձնահատկությունը, որոշեցինք FIRM-ը բերել Հայաստան և զարգացնել այս մշակույթը մեր քաղաքում ևս։ Վստահ կարող եմ ասել, որ մեկ տարվա ընթացքում արդեն իսկ հասել ենք որոշակի հաջողությունների և, եթե մեր մրցակիցների թիվն աճի, մենք միայն ուրախ կլինենք, քանի որ դա կնշանակի, որ մենք արդեն իսկ որոշ չափով կատարել ենք մեր առաքելությունը: Պետք է նշեմ, որ  մեր վարպետները վերապատրաստվել են FIRM-ի գլխավոր վարպետ Նիկիտա Շմելյովի կողմից։ Նրանք գործի իրական գիտակներ են»,-ասաց FIRM-ի տնօրենն՝ ավելացնելով, որ իրենք օգտագործում են ճիշտ ու որակյալ կոսմետիկա, որը նաև վաճառվում է FIRM-ում։

Չեմ կարող չնշել այն փաստը, որ FIRM-ում, բացի ծառայություններից օգտվելը, կարող եք վայելել հյուրասիրություն՝ վիսկի, գարեջուր, սուրճ կամ թեյ: Մի խոսքով` այստեղ ամեն ինչ արվում է հաճախորդի բարձր տրամադրությունն ապահովելու համար:

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

Հասցե՝ Սարյան 2

Հեռ.՝ 099 921721

 

Similar Articles

Most Popular

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....

ECCO SHOES ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ 6/16 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հյուսիսային պողոտա 6/ 16 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց հայտնի ECCO shoes Խանութ-սրահը: ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին: Բրենդը...