+37496288287

MALKHAS JAZZ CLUB – ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՆԱ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ «DON’T LOSE YOUR FAITH » ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Malkhas Jazz Club-ում տեղի ունեցավ տաղանդավոր երգչուհի Նոնա Համբարյանի Don’t Lose Your Faith հեղինակային երգի և տեսահոլովակի պրեմիերան:

Նոնային շնորհավորելու էին եկել նրա ընկերները, հարազատները և այն մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել այս գեցեցիկ տեսահոլովակի ստեղծմանը:

1

Don’t Lose Your Faith երգի Mastering-ն իրականացվել է Շվեդիայում՝ հայտնի Monster Lab Audio կազմակերպության կողմից, մասնավորապես՝ Mastering Engineer Eric Broyhill-ի կողմից, ով աշխատում է բազմաթիվ աշխարհահռչակ աստղերի հետ:

Ի դեպ, օրեր առաջ Don’t Lose Your Faith տեսահոլովակի շնորհանդեսը իրականացվել է համաշխարհային շոու-բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող ՎԵՎՈ վիդեոկայքի միջոցով:

Այս առիթով, խոսեցի հենց երգչուհու հետ՝ փորձելով պարզել, թե ե՞րբ է սկսել իր ստեղծագործական ճանապարհը.

«Դեռ մանկուց սիրել եմ երաշժտությունը և համարել եմ, որ այն ինձ համար երազանք է, որը պետք է իրականություն դառնա: Հավատարիմ մնալով մանկությանս երազանքին՝ 2012 թվականին ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ջազ-Վոկալ բաժինը և այսօր արդեն սովորում եմ որպես մագիստրոս: Բացի երգելուց, ինձ հոգեհարազատ է նաև ստեղծագործելը։ Մոտ ապագայում ձեր ուշադրությանը կներկայացնեմ նոր հեղինակային ստեղծագործություններիցս։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ հանդես եմ եկել band-ով և ներկայացրել եմ հայտնի երգերի cover տարբերակներ », – ասաց երգչուհին:

5

Խոսելով տեսահոլովակի մասին՝ երգչուհին ասաց, որ այն նկարահանվել է Մոսկվայում՝ FD Prodaction-ի կողմից:

«Հորեղբորս՝ Ռուբեն Շահբազյանցի աջակցությամբ նկարահանեցինք այս գեղեցիկ տեսահոլովակը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել եղբորոս՝ Գարիկ Համբարյանին, ով նաև իմ պրոդյուսերն է: Տեսահոլովակի ստեղծման ամբողջ գործընթացը նա է կառավարել և կազմակերպել, ինչպես նաև անձամբ մասնակցել է ձայնագրման աշխատանքներին՝ որպես Կիթառահար: Երգի յուրահատուկ գործիքավորումն արել է  George Brainshaker-ը, ինչի համար ևս  շնորհակալ եմ: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել   խոսքերի հեղինակին՝ Սյուզաննա Խանզադյանին:

3

Երգչուհու պրոդյուսերը՝ Գարիկ Համբարյանն, իր հերթին, խոսեց հետագա պլանների և տեսահոլովակի նախապատմության մասին:

«Վաղուց ենք նկատել Նոնայի տաղադավոր լինելը, այդ իսկ պատճառով որոշեցի օգնել քույրիկիս, որպեսզի նա ունենա գեղեցիկ տեսահոլովակ, որն, իհարկե, շարունակական կլինի: Տեսհոլովակը տարբերվում է հենց իր հասարակ լինելով, քանի որ մենք շեշտը դրել ենք գեղեցկության և բարձր որակի վրա։ Տեսհոլովակը մի աղջկա մասին է, ով կոչ է անում չկորցնել հավատը՝ անգամ կյանքի ամենադժվար իրավիճակներում և շարժվել առաջ։ Ուրախ եմ, որ բացի Նոնայի եղբայրը լինելուց, այսօր նաև հնարավորություն ունեմ հանդես գալ որպես իր պրոդյուսեր: Ունենք բազմաթիվ մտահաղացումներ, որոնք անպայման իրագործելու ենք», – եզրափակեց երգչուհու պրոդյուսերը:

6

Երեկոյի բարձր տրամադրությունն ապահովեց DJ TOXIC –ը։

Երեկոն վարում էր դերասանուհի Թամարա Գևորգյանը։

Դե ինչ, ես նույնպես շնորհավորում եմ գեղեցիկ տեսահոլովակի իրականացման համար և մաղթում նոր ու վառ մտահաղացումներ:

4

16736714_1000818216686062_1128070553_n

16709279_1000861750015042_1348665375_o

2

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...