+37496288287

DERMEN HOLDINGS-Ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

Օրերս, Զաքյան 10 հասցեում գտնվող Պանացեա ռեստորանում տեղի ունեցավ DERMEN HOLDINGS-ի փակ միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքները վստահված էր մեզ:

DERMEN HOLDINGS-ը զբաղվում է ռոբոտաշինությամբ, շենքերի պատրաստմամբ, ճարտարադիզայներական աշխատանքներով, շինարարական եվ այլ գործունեությամբ:

Ընկերությունը ստեղծվել է դեռ մի քանի տարի առաջ՝ հիմնադիր Վահե Զեյնալյանի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ում: Չնայած գործունեությունը տարիների ընթացքում ծավալվել է արտասահմանում, բայց պետք է նշենք, որ ամբողջ հումքը արտահանվում է Վահեի հայրենի երկրից՝ Հայաստանից: Արդեն 2020 թվականի նոյեմբեր ամսից հիմնադիրը նախաձեռնեց, որ արտադրությունը դառնա էլ ավելի ծավալուն եվ բուն գործունեությունը սկսի Հայաստանում՝ ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր: Նշենք, որ գլխավոր հումքը, որն օգտագործվում է, դա ընկույզի եվ կաղնու փայտն է, որը վերամշակվում է հենց այստեղ: Ավելացնենք նաև, որ ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է բարեգործական ծրագրեր՝ օգնելով մի շարք անապահով ընտանիքների: Ապագայում ծրագրերի մեջ է ներառված նաև բիզնեսի եկամուտի 20 տոկոսը հատկացնել անապահով ընտանիքներին:

Ավելացնենք նաև, որ հիմնադիրը՝ Վահեն, ով մասնագիտությամբ ճարտարապետ-դիզայներ է, նպատակ ունի Հայաստանում լայն գործունեություն ծավալելու: Նա հանդես կգա այլ միջոցառումներով, հանդիպումներով, որտեղ կկիսվի  տարիների իր փորձով, ինչպես նաև տեղի դիզայներների հետ կիրականացվի փորձի փոխանակում:

Դե ինչ, իրականում ընկերության մասին շատ կարելի է խոսել, բայց դեռ մեզ են սպասվում մի շարք միջոցառումներ, որի ընթացքում կծանոթանաք  DERMEN HOLDINGS-ի գործունեությանը:

https://www.instagram.com/dermenholdings/

dermenholdings@gmail.com/ 099699699

Ի

Similar Articles

Most Popular

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...

SUSI LASH’S BRAND PRESENTATION

Հունվարի 29-ին , Ֆլորենս ռեստորանում տեղի ունեցավ SUSI LASH-ի սեփական բրենդի շնորհանդեսն՝ իր իսկ ծննդյան օրը: Արդեն տարիներ է, ինչ Սուսին ներկայանում է իր ուրույն...

ՎԱՂԱՐՇՅԱՆ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ GLAMOUR CORNER ՀԱԳՈՒՍՏԻ ՍՐԱՀԸ

Վաղարշյան 18 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Glamour Corner  հագուստի խանութ-սրահը, որն առաջարկում է կանանց, աղջիկների համար նախատեսված երեկոյան և առօրյա հագուստներ՝ ներկայացնելով սպորտային...