+37496288287

COSTA BLANCA FASHION WEEK 2018-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՆՈՒՇԻԿ ԱՎԱԳՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

Օրերս, Իսպանիայում կայացել է «Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week 2018) մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Անուշիկ Ավագյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Ինձ հետ զրույցում հայաստանյան ներկայացուցիչ, հաղորդավար Տիգրան Հարությունյանը հպարտությամբ ասաց, որ արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի մասնակիցը մրցույթից վերադառնում է առաջին հորիզոնականով։

Հայկական պատվիրակության կազմում են եղել նաև երգչուհի Լիլիթ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանն ու Վիգեն Ահարոնյանը:

Նշեմ, որ մրցույթին մասնակցել է 13 աղջիկ, որոնք  ներկայացել են ազգային հագուստով, լողազգեստով և երեկոյան զգեստով:  Ավելացնեմ նաև, որ մրցույթում Անուշիկը հաղթող է ճանաչվել նաև «Միսս ֆոտոգենիկ» անվանակարգում:

Դե ինչ, կրկին շնորհավորում եմ մեզ և Հայաստանի պատվիրակությանը՝ մեր  անունը բարձր պահելու և հաղթանակի համար: Հաճելի է, երբ գեղեցիկը գնահատվում է )))

Similar Articles

Most Popular

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...

SUSI LASH’S BRAND PRESENTATION

Հունվարի 29-ին , Ֆլորենս ռեստորանում տեղի ունեցավ SUSI LASH-ի սեփական բրենդի շնորհանդեսն՝ իր իսկ ծննդյան օրը: Արդեն տարիներ է, ինչ Սուսին ներկայանում է իր ուրույն...

ՎԱՂԱՐՇՅԱՆ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ GLAMOUR CORNER ՀԱԳՈՒՍՏԻ ՍՐԱՀԸ

Վաղարշյան 18 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Glamour Corner  հագուստի խանութ-սրահը, որն առաջարկում է կանանց, աղջիկների համար նախատեսված երեկոյան և առօրյա հագուստներ՝ ներկայացնելով սպորտային...