+37496288287

CAKERY-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ MAISON GAIA HATS BRAND-Ի ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Օրերս Cakery-ում տեղի ունեցավ MAISON GAIA HATS BRAND-Ի հիմնադիր Գայանե Մուրադյանի առաջին ցուցահանդես-վաճառքը: Գայանեին շնորհավորելու էին եկել նրա ամենամտերիմ ու հարազատ մարդիկ: Ցուցահանդես-վաճառքին համտեսեցինք Cakery-ի քաղցրավենիքները, վայելեցինք լավ երաժշտություն, իսկ հետո Գայանեն ինձ պատմեց, թե ի՞նչպես է ծագել Cakery-ում ցուցահանդես ունենալու միտքը:

«Սա իմ առաջին ցուցահանդես-վաճառքն է, որի միտքը եղել է վաղուց: Ցանկանում էի  երկու անհամադրելի, բայց միևնույն ժամանակ համադրվող տարրերը միացնել իրար: Արդյունքում քաղցրավենիքը, գեղեցիկ ինտերիերն ինձ դրդեցին, որ հենց այստեղ իրականացնեմ  իմ առաջին ցուցահանդեսը: Այսօր ներկայացրել եմ ամառային իմ նոր հավաքածուն, որտեղ կան գլխարկներ, որոնք մեկ օրինակով են ստեղծվել   և  այլևս չեն կրկնվելու: Ասեմ նաև, որ MAISON GAIA HATS-ը ներկայացվելու է նաև տարբեր այլ վայրերում, բայց թիրախային կետը կլինի այստեղ: Այնպես որ, արդեն իսկ կարող եք գալ Մոսկովյան 37 հասցեում գտնվող Cakery խանութ-սրահ, վայելել համեղ քաղցրավենքիներ և ձեռք բերել MAISON GAIA գլխարկները»:

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Գայանեին՝  մաղթելով  նոր ստեղծագործ մտքեր:

 

19142112_1561241283910785_808884555_n 19114806_1561242773910636_1873393936_n 19114456_1561242767243970_973405436_n 19113487_1561242753910638_686003089_n

19047726_803490189815693_1529357076_n 19059566_1295394767225617_3357754616411990164_n 19105567_1576784102373172_6416644063648339484_n 19113152_1236667159792710_2141858170_n 19113200_1236667216459371_675993492_n 19113398_1236667199792706_1768270152_n 19114652_1236667163126043_1857423799_n 19114826_1236667166459376_2000374667_n 19141761_1236667179792708_1565649550_n 19142035_1236667153126044_47611613_n 19142281_1236667213126038_1481948168_n 19184444_1236667209792705_2057284666_n

Similar Articles

Most Popular

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել...

ՆՈՐ ՄԵՆՅՈՒ, ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ՝ HOOKAH PLACE YEREVAN

Օրերս, Մոսկովյան 31/12 հասցեում գտնվող հայտնի ու արդեն բոլորիս կողմից սիրված Hookah Place Yerevan-ում տեղի ունեցավ փակ միջոցառում, որտեղ ներկայացվեց նոր մենյուն, նոր ուտեստներով,...

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...