+37496288287

ArmFashionKids. ԱՆԴՐԱՆԻԿ՝ 11 ԱՄՍԱԿԱՆ

 Կապուտաչյա այս հրեշտակը ծնվել է 21.10.2015թ-ին: Փոքրիկը կրում է իր պապիկի անունը՝ Անդրանիկ: Մայրիկը՝ Նինան, հավատում է, որ բնավորության մի շարք գծեր նույպես ժառանգած կլինի նրանից:

«Միշտ ցանկացել եմ,որ առաջնեկս տղա լինի, իմ հրաշքը երազանքս կատարեց։Տղաս ծնվել է իմ և ամուսնուս միասին լինելու ութերորդ տարում։ Ատամհատիկին նա ընտրել է պապիկի մասնագիտությունը՝սպորտսմեն։ Չգիտեմ, թե ապագայում ինչ մասնագիտություն կունենա, բայց շատ եմ ցանկանում,որ բազմակողմանի զարգացած մարդ լինի։ Անդրանիկը շատ խելոք և խելացի երեխա է։ Նա ծնված օրվանից մասնակցում է «Բարև Մայրիկ» ամսագրի կազմակերպած գրեթե բոլոր սեմինարներին։Շատ է սիրում երաժշտություն։ Հրաշքիս ամենասիրելի ուտելիքը մայրիկի կաթիկն է։ Ամեն ամիս մեծ ոգևորվածությամբ նշում եմ նրա mini ծնունդները, այս ամիս էլ արդեն կնշենք նրա մեկ ամյակը։ Անդրանիկը շատ է սիրում խաղալ հայրիկի և հորեղբայրների հետ։ Ես երջանիկ եմ,որ այս հրաշք երևույթի մայրիկն եմ»:

Գիտեմ, որ Անդրանիկը շատ է սիրում լուսանկարվել, դեռ մայրիկի փորիկում էր, բայց արդեն գեղեցիկ ու ոճային լուսանկարներ ուներ))): Առաջարկում եմ դիտել նրա լուսանկարները և տեսնել, թե որքան քաղցր ու հետաքրքիր է նա:

10429348_654228988048725_519866256684871410_n

13043780_701715749966715_4833710127389544267_n

13419227_722135174591439_8033737508990461314_n

13002591_701687649969525_4089196554041056816_o

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...