+37496288287

THE MUSE-Ն ARMENIAN BRANDS-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՆՈՐ ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ 2016 ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Երեկ Armenian brands-ում The Muse-ը ներկայացրեց  իր  աշուն-ձմեռ 2016-2017 հավաքածուն, որն արդեն իսկ իր ուրույն տեղն է զբաղեցնում  հայկական նորաձևության մեջ:

Նորաձևության սիրահարները հավաքվել էին շնորհավորելու Մանե Խաչատրյանին, ով և բրենդի հիմնադիր-տնօրենն է:

Մանեն առաջարկը ստացել է Մարիաննայից (Mashroom), ով Armenian brands-ի ղեկավարն է և Մանեի վաղեմի ընկերուհին:

Ինձ հետ զրույցում Մանեն ասաց, որ իր հաճախորդներին համարելով մուսաներ, սրահի անունը դրել է հենց ոգեշնչվելով նրանցից:

«The Muse-ն գրեթե  2 տարի է, ինչ նորաձևության ոլորտում ծավալում է իր գործունեությունը: Քանի որ չէի ցանկանում, որ  բրենդն իմ անուն ազգանունը կրեր, ոգեշնչվեցի իմ հաճախորդներով, ովքեր իմ մուսաներն են և որոշեցի բրենդը կոչել  The Muse անվանմամբ»:

IMG_1318

Այն հարցին, թե արդյո՞ք հարթակում մրցակցություն կա, թե միայն ընկերական հարաբերություններ են, Մանեն պատասխանեց, որ մրցակցության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ինքն էլ օգտվում է տարբեր սրահներից, որոնք տեղակայված են Armenian brands-ում:

IMG_1310

Վերջում, Մանեն ասաց, որ այս տարի աշուն-ձմեռ հավաքածուի համար The Muse-ն առաջարկում է խորը գույներ,  ինչպես օրինակ մարսալայի երանգները, ինչպես նաև պաստելային նուրբ կիսաերանգները, որոնք այս սեզոնին շատ ակտուալ են ու յուրահատուկ տեսք են հաղորդում հագուստներին:

Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Մանեին և նորաձևության ասպարեզում մաղթում բազում հաջողություններ:

IMG_1307

IMG_1289

IMG_1288

IMG_1299

IMG_1281

 IMG_1273

IMG_1315

IMG_1277

IMG_1278

 

IMG_1283

IMG_1291

IMG_1296 IMG_1297 IMG_1305 IMG_1304 IMG_1316

IMG_1322 IMG_1323

IMG_1324

IMG_1325

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...