+37496288287

ԻՄ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ՄԱՐԴՆ Է. ՎԱՐԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

14925582_1804670149818241_1651596346837897593_n

Պատմության էջերում, թերևս, դժվար գտնենք հայտնի հայ դիզայներների: Այս ոլորտը, կարելի է ասել, զարգանում է վերջերս: Այսօր հայ իրականության մեջ հայտնվել են այնպիսի ոճային դիզայներներ, որոնց չանդրադառնալն անհնար է: Այս ոլորտը ես պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում և ներկայացնելու եմ այնպիսի անուներ, որոնք քչերին են հայտնի: Դե ինչ, այս անգամ զրուցել եմ դիզայներ Վարդիթեր Մուրադյանի հետ, ով այս ոլորտում նորեկ է, չնայած, արդեն իսկ հասել է հաջողությունների: Որակ, թե վաճառք, նորաձևություն, թե ոճ և այլ մանրամասներ կարդացեք հարցազրույցում:

15400491_682912221887094_7928156370280227723_n

Որտե՞ղ ես սովորել:

-Շատ երկար եմ մտածել, թե որտեղ  շարունակեմ ուսումս. վերջում կանգ առա այն մտքին, որ անհատական պարապմունքներն ավելի արդյունավետ կլինեն։

 Արդյոք աշխատու՞մ ես  այդ մասնագիտությամբ։

-Այո՛, աշխատում եմ իմ մասնագիտությամբ։ Քանի որ նոր եմ այս ոլորտում, միանշանակ շատ աշխատանք ունեմ կատարելու, այդ իսկ պատճառով ամբողջ օրս նվիրում եմ հագուստին, կարին և  ձգտում եմ հասնել կատարելության։

13975315_1765637727054817_8576919075809287547_o

 Քո առաջին քայլերը դեպի նորաձևություն։

-Իմ առաջին քայլերը դեպի նորաձևություն կատարել եմ մտերիմ ընկերոջս հետ։ Ցույց ենք տվել հինգ լուքից բաղկացած կափսուլային հավաքածու, որը ամբողջովին նվիրված էր կանացիությանը։

13963064_1765637520388171_8849973351264498721_o

Նախընտրում ես լինել ոճային, թե՞ նորաձև։

-Փորձում եմ նորաձևը համադրել ոճայինի հետ։ Իրականում դա շատ հեշտ է ստացվում, եթե ունես երևակայություն։ Տարբեր ոճի իրերը համադրելով ստանալ յուրահատուկ և հետաքրքիր տեսք։

15645235_688366178008365_491706065_n

 Այսօր դիզայներների պակաս գրեթե չկա, բայց նրանք որոշ ժամանակ անց գնում են դեպի լճացման, ըստ քեզ՝ ի՞նչն է պատճառը։

-Հիմնականում պատճառն այն է, որ  այդ ամենին վերաբերվում են որպես բիզնես: Այսինքն՝ ավելի շատ ներկայացնում են այնպիսի ապրանքներ, որոնք դուր կգան շատերին. լճացման պատճառը հենց դա է։

 Ինչպիսի՞ պայմաններ են պետք, որ այս ոլորտն իսկապես զարգանա։

-Մեր երկրում այս ոլորտի զարգացման համար շատ բաներ են պակասում։Օրինակ` մենք չունենք լավ կամ շահավետ պայմաններ՝ հետաքրքիր ֆեշն շոուներ իրականացնելու համար, չկան  հատուկ կազմակերպվող միջոցառումներ, որտեղ կարող է սկսնակ դիզայները ներկայացնել իրեն։ Կցանկանայի, որ լճացում չլիներ. այսինքն՝ դիզայներն իր մտքերը չզոհաբերեր հանուն հասարակության: Կարծում եմ, որ  միայն այդ դեպքում բարձր աճ կարող ենք գրանցել։

14563479_646582245520092_5827600684204271695_n

Ինքդ կրու՞մ ես հայ դիզայներների հագուստներ, դրանք բավականին թանկարժեք են հայ սպառողի համար, նաև տեղ-տեղ անորակ, քո կարծիքն այդ մասին։

-Քիչ քանակությամբ իրեր ունեմ, որոնք մեր հայ դիզայներների գործերն են։ Ընդհանուր առմամբ, թանկարժեք չեն, եթե զգեստն ունի ասելիք՝ այսինքն դիզայներն իր աշխատանքը կատարել է տվյալ հագուստի վրա, ապա այդ դեպքում կարող է լինել շուկայական գնից բարձր։ Սկզբում կցանկանամ նշել, որ կան նաև որակյալ ապրանքներ, բարձրակարգ կտորներով, որոնք առանձնանում են կարի որակով։ Միանշանակ, չի կարող շուկան լինել միակողմանի, քանի որ կան նաև անորակ դիզայներական աշխատանքներ:

Ո՞վ կամ ի՞նչն է քեզ ոգեշնչում։

– Իմ ոգեշնչման աղբյուրը մարդն է։

15268095_1816974948587761_7224014168687772587_n

Ինչպիսի՞ն են այս տարվա նորաձևության տենդենցները և ո՞ր գույնն է ավելի շատ ակտուալ:

-Գալիք տարվա համար գույներից կառանձնացնեմ կանաչը։ Ավելի հետաքրքիր են ոչ բնական երանգները։

14910323_659858150859168_2692539333485402767_n

Ունե՞ս սիրելի դիզայներ և ու՞մ հետ կցանկանայիր համագործակցել։

-Ժամանակի ընթացքում սիրելի դիզայներները փոխվում են, ըստ իրենց կատարած աշխատանքի։ Տվյալ պահին կառանձնացնեմ Demna Gvasalia-ին, Raf Simons-ին, Alessandro Michele-ին։ Կցանկանայի աշխատել Alexander Wang-ի հետ, քանի որ միշտ դուր է գալիս նրա աշխատանքները, թե՛ սեփական բրենդի համար, թե՛ այլ բրենդների հետ աշխատելիս։

12342818_555586101286374_6545849989578477611_n

Քանի որ շուտով Ամանոր է, ի՞նչ է այն քեզ համար և ինչպե՞ս ես դիմավորելու այն. քո բարեմաղթանքը։

-Ամանորն ինձ համար լավ առիթ է տարին սկզբից մինչև վերջ վերհիշելու՝ ամփոփելով, թե  ինչ է փոխվել, ինչ եմ արել և ինչ դեռ չեմ հասցրել անել։ Ամանորը համարում եմ ընտանեկան տոն. կեսգիշերին լինում եմ ընտանիքիս հետ, իսկ կեսգիշերն անց՝ միանում  ընկերներիս։ Կցանկանամ, որ 2017թ-ը լինի բեղուն և ձեռքբերումների տարի:

Հարցազրույցը վարեց Գայանե Թադևոսյանը

15400491_682912221887094_7928156370280227723_n

15666082_688366394675010_516226909_n 15645454_688367028008280_895659316_n

Similar Articles

Most Popular

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....

ECCO SHOES ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ 6/16 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հյուսիսային պողոտա 6/ 16 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց հայտնի ECCO shoes Խանութ-սրահը: ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին: Բրենդը...