+37496288287

11 ՀԱՐՑ – ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

11049466_756299467821285_1384263920883139399_n

11 հարցին պատասխանել է հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը

-Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:

-Ամեն առավոտ պարտադիր կանգնում եմ հայելու առաջ ու պուպուշ խոսքեր ասում ինքս ինձ՝ սիրունս, հրեշտակս, ապրես, որ ծնվել ես։ Հետո հագնում եմ  որևէ հետաքրքիր զգեստ, պարտադիր բարձր կրունկներ։ Որովհետև եթե դու հագնում ես «ծակ կալգոտկա» շալվարի տակից ու մտածում, որ ոչ մեկ չի տեսնի, միևնույն է դու «ծակ կալգոտկայով» աղջիկ ես:

-Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:

-Պանրի բոլոր տեսակները կա մեր սառնարանում։ Ես պանիրը դնում եմ պանրի մեջ՝ պանրով փաթաթում ու ուտում։

– Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:

-Կանաչի բոլոր երանգները։

-. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:

– Տիգրան Համասյան «Լքելով Փարիզը»։

– Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:

-Դրանք շատ են։ Մի գիրք չի կարող դա անել։

-Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:

-Էնիմալ փլանեթով ցանկացած ֆիլմ ձիերի ու դելֆինների մասին։

– Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:

-Առարկաների վրա դեռ չեմ նյարդայնանում, ծերունական մառազմի չեմ հասել դեռևս։ Նյարդայնանում եմ, երբ զանգում եմ ու մտերիմ մարդիկ անհասանելի են լինում։ Ինչ ասես մտածում եմ այդ պահին՝ մեռել է, վթարի է ենթարկվել, գայլերը կերել են, դինոզավրերը հոշոտել։ Չգիտես ինչու, այն հանգամանքը, որ կարող է մարտկոցը նստած լինել, իմ մտքով չի անցնում։

-Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:

-Գրիմը։ Ատում եմ հեռուստագրիմը։ Հետո քերում ես դեմքիցդ այդ բառի ուղղիղ իմաստով։

– Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:

-Շարունակել եմ երջանկություն գեներացնել։

-Ի՞նչից եք վախենում:

– Վախենում եմ ծերանալուց: Անզօրությունից։

-Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:

-Ես ունեմ իմ գրքերը։ Ուզում է անհետանա, ուզում է չանհետանա։

Similar Articles

Most Popular

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել...

ՆՈՐ ՄԵՆՅՈՒ, ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ՝ HOOKAH PLACE YEREVAN

Օրերս, Մոսկովյան 31/12 հասցեում գտնվող հայտնի ու արդեն բոլորիս կողմից սիրված Hookah Place Yerevan-ում տեղի ունեցավ փակ միջոցառում, որտեղ ներկայացվեց նոր մենյուն, նոր ուտեստներով,...

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...