+37496288287

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «THE ONE FASHION FORUM»-Ը

Օրեր առաջ ներկա գտնվեցի «The one fashion forum»-ին, որը տեղի ունեցավ DoubleTree by Hilton Yerevan City Centre-ում: Նորաձևության շունչ, գեղեցիկ մարդիկ, ովքեր գնահատում են նորաձևության նոր ու թարմ միտումները, քննարկումներ, լավ տրամադրություն, մի խոսքով, fashion forum-ն, իրոք, ստացված ու լավ նախագիծ էր:
Ֆորումին հրավիրված էին մարդիկ, ովքեր տիրապետում են նորաձևության ոլորտի գործառույթներին ու առանձնահատկություններին. ոճաբան Արամ Նիկոլյանը, լուսանկարիչ Դիանա Բոստանջյանը, դիմահարդար Նատալի Տոնոյանը, մարքեթինգի ներկայացուցիչ Էրիկ Ավետիսյանը, ինստագրամի ակտիվ օգտատեր, fashion blogger Նարինե Սիմոնյանը, fashion blogger Մարիաննա Քաբաբյանն ու այլք:
 Ֆորումի ընթացքում բանախոսներն իրենց փորձը փոխանցեցին մեզ. օրինակ, թե այս սեզոնին ի՞նչ պետք է հագնել, որ գույներն են ակտուալ, ինչպես համադրել հագուստը, ինչպես տարբերվել և այլն:
 Հայկական բրենդինգի ներկայացուցիչ Անի Մկրտչյանը խոսեց վերջին շրջանում շատ ակտուալ գիշերազգեստների մասին, որոնք կարելի է կրել ինչպես տանը, այնպես էլ դրսում զբոսնելիս կամ որևէ երեկույթի ժամանակ:
IMG_0451վեռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ
 fashion blogger Մարիաննա Քաբաբյանը խոսեց այն մասին, թե ի՞նչպես կարելի է ստեղծել բլոգ, լինել առաջատար բլոգգեր և հասնել հաջողությունների:
IMG_0450
Իր հերթին, Նարինե Սիմոնյանը խոսեց ինստագրամյան կյանքի, դրա վերելքների ու վայրէջքների մասին: Թե ի՞նչպես հասնել հաջողության, ինչ գույներ օգտագործել ու համադրել ինստագրամյան էջն ավելի կերպարային դարձնելու համար:
IMG_0464
IMG_0468
Ոճաբան Արամ Նիկոլյանն էլ  ներկայացրեց իր «Ուրֆա», «Այնթափ» հավաքածուները, որոնք վերջին շրջանում մեծ արձագանք ստացան:
IMG_0456
IMG_0457
«Շատ կարևոր է, երբ կարողանում ես ճիշտ մատուցել մշակույթը, իսկ մենք ունենք մշակույթ, որը բավականին բազմաշերտ է. սկսած ճարտարապետությունից, վերջացրած  ասեղնագործություններով և այլն: Աշխարհում դժվար է ասել նոր բան, բայց եթե կարողանում ես հետաքրքիր ձևով մատուցել միտքդ ու մշակույթդ, ապա այս պարագայում, եվրոպացիների համար, ովքեր այդքան էլ ծանոթ չեն մեր մշակույթին,  դառնում ես հետաքրքիր ու տարբերվող: Ցավոք, պետք է նշեմ, որ Հայաստանում ավելի հեշտ է դառնալ հայտնի ոճաբան՝ շնորհիվ ֆեյսբուքի կամ ինստագրամի: Ի՞նչու ցավոք, որովհետև միշտ կարևորում եմ գիտելիքն ու ստացած կրթությունը»,- ասաց ոճաբանն՝ ավելացնելով, որ սպասվում են նոր նախագծեր:
IMG_0452
 
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ կազմակերպիչներին և հույս հայտնում, որ նմանատիպ ինտերակտիվ ֆորումներ դեռ շատ կլինեն:
IMG_0444
IMG_0445
IMG_0435
IMG_0441
IMG_0443
IMG_0440

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...