+37496288287

ՍԻՐՎԱԾ ԵՐԱԺԻՇՏ ԼԵՈՆԻԴ ԱԳՈՒՏԻՆԻ ՀԱՄԵՐԳԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ

Ինչպես արդեն բազմիցս նշվել է ManeHblog-ում , Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին ժամը 19:00-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ հետո համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կշարունակվի  Mezzo Classic House-Club-ում:

IMG_1765

Երեկ, մամլո ասուլիսի ժամանակ Mezzo production-ի տնօրեն Անի Սաղոյանը, Prime production-ի տնօրեն` Սոնա Սոսյանը և Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար Նորայր Նազարյանը մանրամասնեցին, թե որքան հետաքրքիր ու անակնկալներով լի համերգ է սպասվում հանդիսատեսին:

IMG_1772

Mezzo production-ի տնօրեն Անի Սաղոյանը նշեց, որ որոշ համերգների չեղարկման պատճառով  վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում , թե հնարավոր է Ագուտինի համերգը ևս հետաձգվի.

«Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ մենք ամեն ինչ անում ենք, որ հայ հանդիսատեսը չհիասթափվի և վայելի գեղեցիկ համերգային ծրագիր: Բոլորիդ սպասում ենք  մարտի 26-ին-ին ժամը 22:00-ին Mezzo Classic House-Club-ում»:

Իր հերթին, լրագրողի այն հարցին, թե ի՞նչու են հենց Ագուտինին հրավիրել Հայաստան և որքանով է նա այստեղ սիրված, Prime production-ի տնօրեն` Սոնա Սոսյանը նշեց, որ Голос նախագծից հետո նրա վարկանիշը բավականին բարձրացել է, բացի այդ, հայ աղջիկներն ու կանայք միշտ էլ սիրել են նրան, քանի որ Ագուտինը, բացի երգիչ լինելուց նաև երաժիշտ է, երգահան, ուստի այս ամենը հաշվի առնելով՝ նրանք այս անգամ սիրով Հայաստան են հրավիրել հենց Լեոնիդ Ագուտինին:

Դե ինչ, սպասենք համերգային ծրագրին, ի դեպ, ManeHblog-ը ևս ներկա կգտնվի և սիրով կլուսաբանի այսքան սպասված համերգային ծրագիրը:

Similar Articles

Most Popular

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել...

ՆՈՐ ՄԵՆՅՈՒ, ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ՝ HOOKAH PLACE YEREVAN

Օրերս, Մոսկովյան 31/12 հասցեում գտնվող հայտնի ու արդեն բոլորիս կողմից սիրված Hookah Place Yerevan-ում տեղի ունեցավ փակ միջոցառում, որտեղ ներկայացվեց նոր մենյուն, նոր ուտեստներով,...

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...