+37496288287

ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ՝ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

clyderman_2 

Ս/թ  մարտի 18-ին ժ. 19:00, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային  դահլիճում  տեղիկունենա ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:

Համերգի ընթացքում կհնչեն նաեւ դաշնակահարի հանրահայտ եւ սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները

Դասական, էթնիկ եւ ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող

դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ծնվել է 1953ին, Փարիզում:

Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն

կոնսերվատորիայի ուսանող էր:

Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական

գործունեությանը:

PauldeSennevile –ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար»

ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում:

Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, եւ ստեղծել  նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական եւ փոփերաժշտությունը:

Հանաճանաչ դաշնակահարը նշվել է  համաշխարհային  ռեկորդների

Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):

Similar Articles

Most Popular

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....