+37496288287

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԻՏԱԼԱԿԱՆ ՄԱԿԱՐՈՆ

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԻՏԱԼԱԿԱՆ ՄԱԿԱՐՈՆ

Բաղադրիչներ.
գլուխ սոխ – 2 հատ,
գազար – 2 հատ,
մսի խճողակ – 500 գ,
լոլիկ – 3 հատ,
պղպեղ – 3 հատ,
պահածոյացված եգիպտացորեն – 100 գ,
խտացված արգանակի խորանարդիկ – 1 հատ,
կեչուպ – 50 գ,
մակարոն – 600 գ
Պատրաստման եղանակը
Սոխն ու լոլիկը մանրացնել: Գազարը քերել: Պղպեղը լվանալ, սերմերը հեռացնել, երկար-երկար կտրատել: Սոխը տապակել տաք բուսայուղի մեջ: Ավելացնել գազարն ու լոլիկները: Շոգեխաշել այս բանջարեղենը 3-5 րոպե և ավելացնել պղպեղը:Ավելացնել նաև կեչուպը, շոգեխաշել ևս 3-5 րոպե փակ կափարիչով: Հետո ավելացնել եգիպտացորենն ու արգանակի խորանարդիկը:Ավելացնել նաև աղացած միսը: Խառնել, եփել 15-20 րոպե: Մակարոնը եփել աղի ջրում, քամել, բայց չլվանալ: Անմիջապես ավելացնել արդեն պատրաստի խառնուրդը: Մատուցել կարելի է նաև առանձին:

Similar Articles

Most Popular

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել...

ՆՈՐ ՄԵՆՅՈՒ, ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ՝ HOOKAH PLACE YEREVAN

Օրերս, Մոսկովյան 31/12 հասցեում գտնվող հայտնի ու արդեն բոլորիս կողմից սիրված Hookah Place Yerevan-ում տեղի ունեցավ փակ միջոցառում, որտեղ ներկայացվեց նոր մենյուն, նոր ուտեստներով,...

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...