+37496288287

Ո՞ՎՔԵՐ ԵՆ ՀԱՅ FASHION BLOGGER-ՆԵՐԸ. MARY MARTY

Ինչպես արդեն նշել էի, փորձել եմ հետևել մի քանի Fashion blogger-ների, ովքեր Հայաստանում արդեն իսկ իրենց տեղն ու դիրքն ունեն և թելադրում են նորաձևության իրենց կանոնները: Այսօր ManeHblog-ը կանդրադառնա fashion blogger Mary Marty-ին, ով 18 տարեկան է, բայց արդեն իսկ հետևում է նորաձևության միտումներին և վերջին թրենդներին: Հայաստանը շատ է սիրում. եկել է սովորելու նպատակով:
«Ինձ միշտ ոգեշնչել են բլոգերները, բայց  սեփական բլոգ ունենալու մասին սկսեցի մտածել 3 տարի առաջ : Առաջին հերթին ինձ գրավում է լուսանկարը, քանի որ մի քանի տարի հետո կարող ես գտնել այն, նայել ու ժպտալ: Ինձ համար շատ կարևոր է նաև մոտիվացնել մարդկանց, դրա համար էլ շարունակում եմ զբաղվել բլոգինգով: Կան շատ մտքեր, որոնց մասին շատ շուտով բոլորը կիմանան: Զարմանալի է, բայց ես ամենափոքր հասակից էլ սիրել եմ գեղեցիկ հագնվել, տարբերվել: Մայրիկս միշտ լուսանկարներ է ցույց տալիս և պատմում է, որ ես ինքս եմ ինձ համար հագուստներ ընտրել: Դպրոցում միշտ բազմաթիվ կոմպլիմենտներ էի ստանում, քանի որ ամեն օր տարբեր ձև էի մատուցում հագուստս ու ոճս: Այս ամենից հետո հասկացա, որ ցանկություն ունեմ զբաղվել ինձ հոգեհարազատ գործով: Նախընտրում եմ Street style ոճը՝  համադրված  դասականի հետ: Վստահ եմ, որ մեկ տարվա ընթացքում ոճս նորից կվերափոխվի և դա հիասքանչ է: Երևանում շատ հեշտ է աչքի ընկնել, այստեղ նկատում են տաղանդավոր ու տարբերվող մարդկանց»:
14470593_934408016664346_4962434203618319665_n (1)
Վերջում, բլոգերը աղջիկներին խորհուրդ տվեց միշտ ինքնավստահ լինել, քանի որ բոլորս  տարբեր ենք, պետք չէ կրկնվել ու կրել  նույն հագուստը:
14237762_915754588529689_3181792012897593636_n
 Чем страннее вас назовут, тем прекраснее вы есть…. Mary Marty

Similar Articles

Most Popular

ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ՝ ԻՈՆԱ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ

21-րդ դարում խնամված լինելը դարձել է բոլորիս համար պարտադիր. ինչպես հիմա ընդունված է ասել, խնամված լինելը միշտ նորաձև է: Այսօր Ձեզ ուզում եմ պատմել...

ՆՈՐ ՄԵՆՅՈՒ, ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ՝ HOOKAH PLACE YEREVAN

Օրերս, Մոսկովյան 31/12 հասցեում գտնվող հայտնի ու արդեն բոլորիս կողմից սիրված Hookah Place Yerevan-ում տեղի ունեցավ փակ միջոցառում, որտեղ ներկայացվեց նոր մենյուն, նոր ուտեստներով,...

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...