+37496288287

Ո՞ՎՔԵՐ ԵՆ ՀԱՅ FASHION BLOGGER-ՆԵՐԸ. ՄԱՐԻԱՆՆԱ ՔԱԲԱԲՅԱՆ (MASHROOM.AM)

Ինչպես արդեն նշել էի, փորձել եմ հետևել մի քանի Fashion blogger-ների, ովքեր Հայաստանում արդեն իսկ իրենց տեղն ու դիրքն ունեն և թելադրում են նորաձևության իրենց կանոնները: Այսօր ManeHblog-ը կանդրադառնա fashion ոլորտում արդեն իսկ իր ուրույն տեղը զբաղեցրած Մարիաննա Քաբաբյանին, ով արդեն 5 տարի է, ինչ վարում է Mashroom.am fashion blog-ը:
«Ես Մարիաննան եմ և գրում եմ նորաձևության մասին։ 5 տարի է, ինչ փորձում եմ համադրել լուրջ աշխատանքը բլոգինգի հետ, իսկ վերջին 2 տարիներին նաև մայրիկի դերի հետ։ Իմ բլոգը տարբերվում է նրանով, որ այն իմն է․ ներկայացնում է իմ սուբյեկտիվ կարծիքն ու գեղեցիկի ընկալումը նաև ոճը»։
10415678_1196905853655276_934076062806764248_n
Մարիաննայի համար նորաձևությունն  արվեստ է ու էսթետիկ հաճույք ստանալու մի ձև։
«Սիրում եմ այն ու անվերջ հետևում, բայց շատ ավելի կարևորում եմ ոճը, որն ինքնաարտահայտման միջոցներից մեկն է ինձ համար, շատ ստեղծագործական ու անձնական։Նորաձևության բոլոր շրջաններն ու ոճերն էլ սիրում եմ, բայց ավելի շատ երևի կառանձնացնեմ մոդեռնիզմը»։
12507416_1157521744260354_8731376891874228221_n
Մարիաննան կիսվեց իր նորություններով, որոնք առաջին անգամ ընթերցողը կկարդա հենց ManeHblog-ում:
«Առաջին անգամ սկսել եմ մտածել հագուստի ինչ-որ մի պարագա ստեղծելու մասին․․․ Դեռ չակերտները չեմ բացի, բայց հաստատ արժե սպասել նորությունների»։
14055124_1312401078772419_6779933274904496829_n
Մարիաննան որվա լուքն ընտրում է ըստ տրամադրության ու տրամադրվածության:
«Երբեմն նախորդ երեկոյի ընթացքում եմ կազմում լուքս, երբեմն էլ որևէ բան եմ հագնում՝ առանց երկար մտածելու»։
14040087_1315996318412895_2872086892461913343_n
Վերջում, խորհուրդ է տալիս աղջիկներին, թե ի՞նչ կարելի է հագնել տվյալ սեզոնին:
 
«ԳԻ-ՇԵ-ՐԱ-ԶԳԵՍՏ։ Միանշանակ, իմ ֆավորիտն է վերջին թրենդներից։ Մանավանդ, զինվորական հիշեցնող կոշիկների հետ, մանավանդ թավիշից, մանավանդ PETOOR-ից»: 😉
14095844_1320915407920986_4587167840787061210_n
Դե ինչ, վստահ եմ, որ նորաձևությունը գնահատող աղջիկները վաղուց են հետևում Mashroom.am-ին, քանի որ այն միշտ մոտիվացնող է, թելադրում է նորաձևության վերջին միտումներն  ու ձևավորում  ճաշակ:
14040087_1315996318412895_2872086892461913343_n
13319876_1255474984465029_7798390543694558163_n
12806103_1185082501504278_8312898705720629630_n
13892256_1297181206961073_1485754391332678652_n

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...