+37496288287

ՆՊԱՏԱԿՆԵՐՍ ՀՍՏԱԿ ԵՆ. ԱՄԵՆ ՕՐ ՍՏԵՂԾԵԼ ՈՒ ԿԵՐՏԵԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԳԱՅԱՆԵ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ

Ողջույն սիրելի հետևորդներ: Այսօր Ձեզ եմ պատմելու Սարգսյան Գայանեի մասին, ով ծնվել եվ մեծացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Սովորել է Արցախի պետական համալրսարանում, որպես անգլերեն և գերմաներեն լեզվի մասնագետ: Մարզասրահում աշխատել է ադմինիստրատոր, իսկ  Իսկ Թումո  կենտրոնում որպես ուսուցանող մարզիչ (հայերեն լեզվով որպես ուսուցիչ):
Դե ինչ, տեսնենք , թե Գայանեն ինչպես է որոշել զբաղվել բլոգինգով
-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել բլոգինգով
– Չհարմարվեցի ստանդարտ աշխատանքային գրաֆիկին, ու եթե  ընկերներիս խնդրեմ նկարագրել ինձ , կասեն որ ես   մարդ դարձած պտտուտակ եմ, ով  ապրում է բացահայտելով նոր մարդկանց ու նոր զգացմունքներ: Պաշտում եմ ճանապարհորդելը , նորը ուսումնասիրելը ու ճանաչելը:
-Ի՞նչ կոնտենտ եք ստեղծում Ձեր հետևորդի համար
– Փոքր ժամանակ օրագիր էի պահում և ամեն օրս, հույզերս և առաջընթացներս  գրի էի առնում: 21 դարում օրագիրս փոխարինել եմ instagram-ով:  Մի քանի տարի առաջ ավելի կիսվում էի իմ ճանապարհորդություններով, իմ պատմություններով ու ռոմանտիկայով: Այս պահին իմ  հետևորդներին ներկայացնում եմ ոչ միայն արդեն ստեղծածս, այլ նաև  ընթացքը: Ինքնակրթվելու, ստեղծելու , բացահայտելու ընթացքը: Փորձում եմ կիսել իմ ունեցած հնարավորությունները նաև իմ լսարանի համար:
-Ի՞նչպես որոշեցիք ինքներդ աշխատանք առաջարկել հայ կանանց
– Աշխատելով 9:00-18:00  աշխատանքային գոտում,  ստանալով Հայաստանի միջին աշխատավարձ, ես հասկացա, որ երազանքներս ու նպատակներս իրագործել չեմ կարող: Թե ֆինանասապես, թե  ժամանակի առումով: Այդ ընթացքում գրանցվեցի մի ճանապարհոդրական ծրագրի, որի հիմքը ցանցային մարքեթինգն էր: Ես շփվում էի միլիարդատերերի հետ, ովքեր միլիարդատեր էին ոչ միայն ֆինանսապես, այլ նաև մտքրի ու խելքի  կարողություններով: Իրենց միջոցով հասկացա ու բացահայտեցի ցանցային մարքեթինգը: Այցելեցի Բարսելոնա, մասնակցեցի Leader-ների միջացառումներին, ու հասկացա, որ անելիքներս շաատ են: Զարգանալու ու աճելու մեծ ուղի ունեմ: Ու քանի որ  սիրում եմ ճանապարհորդել,  ինձ բնության մի մասն եմ համարում, միշտ ձգտել եմ էկո մաքրությանը: Ու Երբ բնակվում էի Մոսկվայում, հանդիպեցի Greenway կազմակերպությանը, որը և կապ ունի էկոլոգիայի հետ և հիմքը ցանցային մարթեթինգն է:  Իմ օրինակի միջոցով, ցանկանում եմ Հայաստանում ու Արցախում մարդկանց ցույց տալ, որ կապ չունի տեղանքը, կրթությունը, տարիքը, մասնագիտությունը, ծանոթ բարեկամը:  Կարևորը ինքնակրթվելու  ու զարգանալու մեծ ցանկությունն է, ու աշխատասիրությունը:  Այս պահին ես աշատում եմ  առանց տնօրեն, այնտեղ , որտեղ ինձ հարմար է, և որ ժամին որ նախընտրում եմ: Ստանում եմ կայուն եկամուտ, ունեմ ժամանակ վայելելու ընտանիքիս և ընկերներիս, և ընթացքում մասնակցում եմ տարբեր դասընթացների ` ՍՄՄ, մարքեթինգ, բլոգգինգ, վաճառքի և սպասարկման ու նման տարբեր դասընթացներ:  Ու դա կարող Է անել ՑԱՆԿԱՑԱԾԸ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք վերջում . ձեր հետագա անելիքների եվ ծրագրերի մասին
-Կարծում եմ  պատերազմը բոլորիս փոխեց: Փոխեց նաև ինձ: Հասկացա, որ ամեն օր Դու պետք է գործես, պետք է ստեղծես քեզ ու քո շրջապատը ավելի լավը դարձնելու համար: Պետք է փոխես այն, ինչը կարող է քեզ դեպի ներքև ձգել:  Նպատակներս հստակ են, ամեն օր ստեղծել ու կերտել ավելի լավ Գայանե և ավելի լավ  հայրենիք: Ապրիր, սիրիր, զգա, վայելիր, ստեղծիր  ու միշտ բացահայտիր նորը:

https://www.instagram.com/gaia_sarkisian/

 

Similar Articles

Most Popular

ՙՙՍԵՐՍ ՔՈ ԲԱԺԻՆՆ Էՙՙ ՅՈՒԼԻԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԳՈՒ ԵՎ ՍՐՏԻ ԽՈՍՔԸ

Սիրելի ընթերցողներ, այսօր ձեզ եմ պատմելու շատ հետաքրքիր շնորհանդեսի մասին, որը լուսաբանել ենք օրեր առաջ: Գեղեցկուհի Յուլիանա Պետրոսյանը, ով բավական հեռու է երգարվեստից ու շատ...

ՓԱՓԱԶՅԱՆ 17 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ GLASSIO ՉԵԽԱԿԱՆ ՍՊԱՍՔԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ

Օրերս, Փափազյան 17 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց GLASSIO չեխական սպասքի խանութ-սրահը: Հյուրերին սպասվում էր մի շարք անակնկալներ. կարմիր ժապավենի կտրման արարողություն, տորթի կտրման...

SUSI.LASH-ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ՝ YANS MUSIC HALL -ՈՒՄ

Օրերս, Յանս մյուզիք հոլում տեղի ունեցավ Susi.lash-ի հիմնադիր Սուսիի համար նախատեսված փակ միջոցառումը, որին ներկա էին մի շարք գեղեցկուհիներ: Մեզ սպասվում էր գեղեցիկ եվ համեղ...