+37496288287

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ» ՆՈՐ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

17454762_1271980922879120_1619613007_o
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մարտի 25-ին հանրության դատին կհանձնի «Տիկնիկներիխանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջերս բեմադրված «ԱմանորըՆազարի մոտ» ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, և հանդիսատեսի պահանջով Դուրյանը սկսեց աշխատել նոր ներկայացման վրա:
«Երեխաները շատ սիրեցին «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը, մինչև այսօր հեռախոսազանգերը չեն դադարում, հանդիսատեսը մանկական ներկայացում է պահանջում: Պատրաստեցինք նոր ներկայացում: Բեմադրությունը Նարեկ Դուրյանինն է: Ներկայացման մեջ ներառված է 5-6 մանկական երգ, որոնք հեղինակել է հենց Դուրյանը: «Տիկնիկների խանութ»-ի հիմքում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, բայց կան նաև այլ հերոսներ»,-տեղեկացնում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Գործողությունները տեղի են ունենում տիկնիկների խանութում: Երբ բոլորը քնում են, տիկնիկներն արթնանում են ու ապրում իրենց կյանքով: Ու..հեքիաթը սկսվում է: Ուսուցողական և յուրահատուկ այս ներկայացման մեջ ներառված են նաև ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման մեջ ներգրավված են Նարեկ Դուրյանի ուսանողները, որոնց մանուկ և պատանի հանդիսատեսը հասցրել է սիրել:
«Մենք պետք է պահպանենք մեր ազգային հեքիաթները և, այնուամենայնիվ, պետք է 21-րդ դարի շունչ մտցնենք դրանց մեջ: Այսինքն` ժամանակակից դարձնենք դրանք, որ 21-րդ դարի երեխան կարողանա մեկ ժամ նստել, լարված դիտել և սիրել հերոսներին: Ի դեպ, մեծերը ևս մեծ հաճույքով կդիտեն ներկայացումը»,- հավելում է Քրիստինա Հովհաննիսյանը:
Պրեմիերայից հետո «Տիկնիկների խանութ»-ը կհամալրի «Բոհեմ»-ի խաղացանկը` ամեն շաբաթ և կիրակի ցուցադրվելով թատրոնի բեմում:

Similar Articles

Most Popular

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....