+37496288287

«ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ԽՄԲԻ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ՝ «ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԸ»

 

«Միքայել Ոսկանյան և  ընկերներ» խմբի (MVF Band) նոր երգն ու  տեսահոլովակն արդեն պատրաստ են՝ «ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԸ»  … Այն հետաքրքիր ու տարբերվող համագործակցություն է «Հովեր» կամերային երգչախմբի հետ:

Այս տեսահոլովակի միտքը թառահար Միքայել Ոսկանյանի  կնոջ՝ ռեժիսոր, պրոդյուսեր Լուսին Արցախիի մտահաղացումն է: Հոլովակը բավականին աշխատատար է եղել, այդ իսկ պատճառով նկարահանումները տևել  են մոտ երկու տարի:

Նշեմ նաև,   որ  հոլովակի  ռեժիսորը՝ Նելլի Օսիպյանն է, իսկ  պրոդյուսերը և երկրորդ ռեսժիսորը՝ Լուսին Արցախինը: Տեսահոլովակում օգտագործված են 11-12 վայր՝ Սևանից մինչև Երևանի լքված գործարաններն ու ավազի հանքը:

Միքայելը նշում է, որ որևէ այլ աջակցություն չի եղել, ամբողջն իրականացրել են իրենց ուժերով:

«Մեր ասպարեզում  մենք փորձել ենք հանդես գալ նորովի. նոր որակ, նոր գույներ ու  մտքեր: Այս երաժշտությամբ մենք ցանկանում ենք փոխել մարդկանց պատկերացումը  հայկական երաժշտության և տեսահոլովակների մասին: Մենք այս տեսահոլովակին մոտեցել ենք արվեստի տեսանկյունից,  ոչ թե կոմերցիայի»:

Դե ինչ, ինչպես թառահար Միքայելն ու նրա կինն են նշում, նրանք ցանկանում են ցույց տալ, որ Հայաստանում ստեղծվում է նաև այս տեսակի երաժշտություն, և որ այս տեսակի արվեստ իրականում կա:

Similar Articles

Most Popular

ՙՙՍԵՐՍ ՔՈ ԲԱԺԻՆՆ Էՙՙ ՅՈՒԼԻԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈԳՈՒ ԵՎ ՍՐՏԻ ԽՈՍՔԸ

Սիրելի ընթերցողներ, այսօր ձեզ եմ պատմելու շատ հետաքրքիր շնորհանդեսի մասին, որը լուսաբանել ենք օրեր առաջ: Գեղեցկուհի Յուլիանա Պետրոսյանը, ով բավական հեռու է երգարվեստից ու շատ...

ՓԱՓԱԶՅԱՆ 17 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ GLASSIO ՉԵԽԱԿԱՆ ՍՊԱՍՔԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ

Օրերս, Փափազյան 17 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց GLASSIO չեխական սպասքի խանութ-սրահը: Հյուրերին սպասվում էր մի շարք անակնկալներ. կարմիր ժապավենի կտրման արարողություն, տորթի կտրման...

SUSI.LASH-ի ՓԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ՝ YANS MUSIC HALL -ՈՒՄ

Օրերս, Յանս մյուզիք հոլում տեղի ունեցավ Susi.lash-ի հիմնադիր Սուսիի համար նախատեսված փակ միջոցառումը, որին ներկա էին մի շարք գեղեցկուհիներ: Մեզ սպասվում էր գեղեցիկ եվ համեղ...