+37496288287

«ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ». ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆՈՒՄ

 18136511_1386109714785287_221677264_n

Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը հանրության դատին կհանձնի նոր`«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը: Պրեմիերան տեղի կունենա մայիսի 3-ին և 9-ին: Ներկայացման հեղինակներն են Նարեկ Դուրյանը, համահեղինակներն են Թելման Առաքելյանը և Ռաֆի Թադևոսյանը: Դերերում իրար կողք կողքի հանդես են գալիս փորձառու և սիրված (Նարեկ Դուրյան, Վարուժան Մանուկյան, Գրիգոր Հակոբան, Ռաֆայել Երանոսյան, Անդրանիկ Հարությունյան, Թամարա Պետրոսյան և այլք), ինչպես նաև երիտասարդ դերասաններ: «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ապրիլի 26-ին նախատեսվում է ներկայացման փակ պրեմիերան:

«Օրը շատ խորհրդանշական է.ապրիլի 26-ը Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է, երկրորդը` նոր ներկայացում ենք ցուցադրելու, իսկ նա շատ է սիրում իր ծննդյան օրը նշել նոր ներկայացումներով: Բացի այդ, այս տարի Դուրյանի ղեկավարած Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կուրսն ավարտում է բուհը, և սա կարծես նրանց դիպլոմային աշխատանքը լինի»,-նշեց նա:

«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման հիմքում մի դասախոսի և նրա կուրսի ուսանողների փոխհարաբերություններն են: Ներկայացումն օժտված է լինելու անսովոր, հետաքրքիր ու չտեսնված լուծումներով, ունի տարբերվող ձևաչափ: Քրիստինա Հովհաննիսյանը փաստում է` այն մեծամասշտաբ ներկայացում է.բեմադրության մեջ ընդգրկված է 25 դերասան: Առավել կարևոր է այն փաստը, որ հիմնական շեշտը դրված է երիտասարդների վրա, քանի որ Նարեկ Դուրյանի գերնպատակը երիտասարդներին բեմ բարձրացնել է, նրանց իրենց տաղանդը ներկայացնելու ու բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելն է:

«Ներկայացման երաժշտական ձևավորումը կատարել է Նարեկ Դուրյանը: Ամբողջ ներկայացումն այնպիսին է, որ կարծես երաժշտությունը «խոսում» է մարդկանց հետ»,-հավելեց Քրիստինա Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ այն դուր կգա հանդիսատեսին:

Similar Articles

Most Popular

MULTI MAGIC MALL-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ KOTON ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ՍՐԱՀԸ

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Koton-ն  առաջին անգամ պաշտոնապես բացվել է Հայաստանում` Մեջիք Մոլում: Koton բրենդի պատմությունը սկիզբ է առել 1988 թվականին` ընդամենը 25 քառակուսի մետր...

KILEJIAN’S BEAUTY LOUNGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍԱՐՅԱՆ 26/3 ՀԱՍՑԵՈՒՄ

Սարյան 26/3 հասցեում օրերս պաշտոնապես բացվեց KILEJIAN'S BEAUTY LOUNGE-ի թվով 2-րդ սրահը. առաջին սրահը  Նալբանդյան 3 հասցեում է,որը գործում է շուրջ 5 տարի:Նշենք, որ...

TRUEZARD ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ԽԱՆՋՅԱՆ 33 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Խանջյան 33 հասցեում պաշտոնապես բացվեց TRUEZARD խանութ-սրահը: Թրուզարդ fashion brand-ը ստեղծվել է 2021 թվականին և գլխավոր նպատակը եղել է, վեր հանել մագաղաթյա և...