+37496288287

ՁԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է. ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ /ART FEST2017/

Երեկ, ԵԹԿՊ-ում տեղի ունեցավ Արտ Ֆեստ 2017 նորաձևության վարպետաց դասը` դիզայներներ Արամ Նիկոլյանի և Լիլիթ Մելիքյանի մասնակցությամբ: Դիզայներները մի շարք խորհուրդներ տվեցին տարբեր բուհերում սովորող ուսանողների, ովքեր երկխոսության շնորհիվ  ստացան  իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

IMG_8118

Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն  Լիլիթ Մելիքյանը ողջունեց մասնակիցներին և նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է այս փառատոնին.

«Ուրախ եմ, որ այս փառատոնի շնորհիվ նորաձևությամբ հետաքրքրվողները շատանում են և, ինչու ոչ, Արտ Ֆեստ-ի շրջանակներում տեղի ունեցող այս վարպետաց դասերի օգնությամբ սկսնակ դիզայներները կարող են ձեռք բերել   մեծ փորձ: Պետք է նշեմ, որ այս տարի սահմանված է 2 գլխավոր մրցանակ. լավագույն կանացի հավաքածու և լավագույն տղամարդու հավաքածու: Ինքս պատրաստ եմ մշտապես օգնել ու աջակցել ձեզ, որպեսզի այս ասպարեզում դուք հասնեք հաջողությունների»:

IMG_8105

IMG_7977

Իր հերթին, դիզայներ Արամ Նիկոլյանը ողջունեց բոլորին և իր ուրախությունը հայտնեց, որ երիտասարդները հետաքրքրված են այս ասպարեզով:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Արտ Ֆեստ-ի ղեկավար Էրիկ Բաղդասարյանին, ով այս փառատոնի շնորհիվ հնարավորություն է տալիս զարգացնել մի շարք ճյուղեր: Եթե խոսենք նորաձևությունից, ապա պետք է ասեմ, որ ձեզ մեծ հնարավորություն է տրվում, որ ցուցադրեք ձեր աշխատանքները, քանի որ մեր օրերում այսպիսի հնարավորություններ շատ քիչ են լինում: Այս ասպարեզում ես ամենից շատ գնահատում եմ կրթությունը և շատ ուրախ եմ, որ դուք ընտրել եք հենց այս ճանապարհը: Ցավոք, պետք է նշեմ, որ այսօր կրթությանն այդքան էլ մեծ տեղ չի տրվում. երիտասարդներն իրենց աշխատանքները փորձում են տարածել ֆեյսբուքով և համարվել դիզայներ: Սա պրոֆեսիոնալ մոտեցում չէ, քանի որ նորաձևությունն ունի առանձնահատկություններ, մի շարք գործառույթներ, որոնց իրականացման համար հարկավոր է միայն կրթվել ու կրթվել»:

IMG_7991

Վերջում, Արտ Ֆեստ-ի ղեկավար էրիկ Բաղդասարյանը հավելեց, որ  Հունիսի 16-ին՝ ժամը 18:00-ին, «Մեգերյան կարպետ» սրահում (Մադոյան 9) կանցկացվի նորաձևության ցուցադրություն: Կցուցադրվեն փառատոնի մասնակիցների ներկայացրած հավաքածուներն ու զգեստները, իսկ լավագույններին կորոշի ժյուրին:

IMG_8127

IMG_8106

Similar Articles

Most Popular

Էրիկ Գասպարյանի «Ժամանակի մեջ» ցուցահանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնում (Բուզանդի 3) հոկտեմբերի 17-22-ը նկարիչ Էրիկ Գասպարյանի «Inside The Time» խորագրով ցուցահանդեսն է: Մարդու պայքարը ժամանակի հետ ու ժամանակի մեջ: Հեղինակը ներկայացրել...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....