+37496288287

ՁԱԽ ՀԱՐՈՒԹԻ ՀԱՄԵՐԳԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի երևանյան մենահամերգին հանդես կգան հանրապետության լավագույն երաժիշտները:

18073349_1382075481855377_997837779_nՄիջոցառմանը կմասնակցեն Խաչիկ Սահակյանը (ստեղնաշարային գործիքներ,երաժշտախմբի ղեկավար), Վարդան Առաքելյանը (բաս կիթառ), Արթուր Սողոյանը (սոլո կիթառ), Էդգար Հայրապետյանը (ստեղնաշարային գործիքներ), Տիգրան Սանոյանը (հարվածային գործիքներ), Էֆոն (դհոլ), Ավագ Մարգարյանը (բլուլ, զուռնա, շվի), Էդուարդ Հարությունյանը (ալտերնատիվ հարվածային գործիքներ), Բորիս Եգանյանը (ակորդիեոն), ինչպես նաև Արաքս Ամիրխանյանը և Թեմ Արաբաշյանը (բեք վոկալ), ովքեր ողջ երեկոյի ընթացքում կապահովեն կենդանի նվագակցություն: Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին կայանալիք համերգին սպասվում են նաև այլ անակնկալներ: Երեկոյի ընթացքում Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ: Միջոցառմանը կմասնակցեն նաև սիրված հյուրեր: Համերգի կազմակերպիչն է Yeghoyan Production-ը: Տոմսերը վաճառվում են բոլոր տոմսարկղերում, ինչպես նաև toms.am, tomser.am և tomsarkgh.am հարթակներում:

Similar Articles

Most Popular

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....

ECCO SHOES ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ 6/16 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հյուսիսային պողոտա 6/ 16 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց հայտնի ECCO shoes Խանութ-սրահը: ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին: Բրենդը...