+37496288287

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵԼ Է ՈՒ ԿՄՆԱ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՐԿԻՐ. ԻՐԻՆԱ ԱԼԼԵԳՐՈՎԱ

IMG_3582-19-01-17-05-57

1. -Հարգելի Իրինա Ալեքսանդրովնա, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Ձեր հոբելյանի առթիվ: Իմ կարծիքով, ազնվազարմ տարիք է: Իսկ Դուք ինչպես եք ընդունում այն: Ինչպես նշեցիք ձեր տարեդարձը:

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Տարիքի մասին խոսակցություններին ես վաղուց արդեն հանգիստ եմ վերաբերվում: Ցանկացած տարիք հիասքանչ է յուրովի և մարդուն ինչ-որ նոր բան է տալիս: Ինչպես ասվում է մի հիանալի երգում «Բնությունը վատ եղանակ չունի» («У природы нет плохой погоды!»): Ինչ վերաբերում է ծննդյան օրերին, դրանք ես սիրում եմ նշել տանը, ամենահարազատ և ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Հիմա ինձ չեն գրավում շքեղությունը, բազմամարդ ճաշկերույթները, ուզում եմ լինել ինքս ինձ հետ, հոգով վերապրել ամենանվիրական հիշողությունները, մտածել ապագայի մասին, վայելել ընտանեկան ջերմությունը: Ավաղ, մասնագիտական առանձնահատկության պատճառով դրա համար ժամանակս երբեք չի բավականացրել:

2. -Հայաստանում Դուք բազմաթիվ երկրպագուներ ունեք, ինչում Դուք ինքներդ քանիցս համոզվել եք: Հայ հանդիսատեսի հավատարմությունը իր վառ արտացոլումն ունի:

– Հայաստանն ինձ համար միշտ եղել է և կլինի յուրահատուկ երկիր: Դա իմ հայրիկի Հայրենիքն է, այստեղ իմ պատմական արմատներն են: Այդ պատճառով երևանյան բեմ ես դուրս եմ գալիս առանձնահատուկ թրթիռով, և համերգները Երևանում ամեն անգամ անցնում են յուրատեսակ, անպատմելի մթնոլորտում: Այն անդրադարձը, որ առաջանում է իմ և հանդիսատեսի միջև «Армения, я вернусь к тебе!» երգի կատարման ժամանակ, դժվար է նկարագրել.  այն հասնում է մինչև հոգուս խորքերը, ինչպես աղոթքը:

3 –.Ձեր յուրաքանչյուր ելույթ Իսկական տոն է հանդիսատեսի համար, առավել ևս, որ ամեն անգամ հանդիսատեսի դատին եք ներկայացնում ինչ-որ նոր բան: Ահա և հիմա, Ձեր համերգային մեծ շրջագայության շրջանակներում պատրաստվում եք հանդես գալ Երևանում ոչ թե հերթական պրիմերայով, այլ կոնկրետ հոբելյանական ծրագրով, որն անվանել եք «ՄՈՆՈ»: Այդ գործում գիտակ մարդիկ արդեն իսկ այն կոչել են «տեսիլք»: Ձեր մտահղացմամբ ինչ է թաքնված այդ երկու բառերի՝ моно” և”фантом” (տեսլիք) միջև:

– Կարծում եմ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրն իր համար կգտնի՝ ներկա լինելով համերգներին:

4. -Ինչպիսին է համերգի ծրագիրը: Կարելի է ենթադրել, որ նոր կատարումների հետ կհնչեն նաև անցյալ տարիների Ձեր հանրահայտ հիթերը՝ նոր գործիքավորմամբ:

-Հավատացեք, պատմել երաժշտության մասին նույնքան անիմաստ է, ինչպես պարել ճարտարապետության մասին: Ամենաճիշտը մեկ անգամ լսելն է: Եվ անակնկալն էլ թող անակնկալ մնա: Շատ քիչ է մնացել սպասելու համար:

5. -Ի՞նչ սկզբունքով եք կազմում Ձեր երգացանկը, ի՞նչ չափանիշներով եք ընտրում երգերը: Չէ որ, շատ կարևոր է դիպչել մարդկանց սրտերին: Ձեր նոր՝ “Перезагрузка” ծրագիրը գլխիվայր շրջեց Ձեր մասին շատ կարծրատիպեր՝ առաջացնելով աննկարագրելի հիացմունք: Ի՞նչ էր դա, հոգու ճի՞չ, թե՞… Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց այսքան տարիներ անց փոխել ամեն ինչ: Չէի՞ք վախենում:

-Հիմա ես այնպիսի փուլում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ անել այն, ինչն ինձ դուր է գալիս: Երբ երեք տարի առաջ ինձ թվաց, թե ամենալավն արդեն երգվել է, ես մաքուր խղճով հայտարարեցի հրաժեշտի շրջագայության մասին: Սակայն, ինչպես ասում են, եթե ուզում ես զվարճացնել Աստծուն, պատմիր նրան քո պլանների մասին: Բավական էր մեկնարկել հրաժեշտի տուրը և ես սկսեցի ստանալ հոյակապ նոր առաջարկներ, որոնք զարմանալիորեն համընկնում էին իմ ներքին ապրումների հետ: Երիտասարդ հեղինակները կարողացան գտնել իմ հոգու բանալին և գրել այնպիսի երգեր, որոնք ինձ նոր կյանք տվեցին: Ինչ-որ պահի ես հասկացա, որ չեմ կարող չկիսել այդ երգերը իմ հանդիսատեսի հետ: Այդպես ստեղծվեց «Перезагрузка» ծրագիրը: Չեմ թաքցնի, որոշակի վախ կար, չէ որ այդ ծրագիրը կազմված էր բացառապես նոր և իմ երկրպագուի ականջին անսովոր երգերից: Սակայն, ես չեմ ափսոսում և հիմա շատ երջանիկ եմ: Հանդիսատեսը նոր երգերն ընդունեց ցնծությամբ և սիրեց դրանք ոչ պակաս, քան իմ նախկին ոսկե հիթերը:

6. -Մի անգամ Դուք ասել եք, որ մանկուց սիրել եք իտալական, նեապոլիտանական երգերը, սովորել եք դրանցով, սակայն, եթե չեմ սխալվում, Ձեր երգացանկում դրանք չկան: Իսկ չե՞ք մտածել այդպիսի ծրագիր ստեղծելու մասին: Կարծում եմ, շատերի համար դա անսպասելի և հաճելի նորույթ կլինի: Գուցե Ձեր ստեղծագործական կյանքում կգա և այդ փուլը:

-Չգիտեմ, կյանքում ամեն ինչ հնարավոր է: Սակայն, կարծում եմ, որ երգը պիտի լինի իմ երկրպագուի համար հասկանալի լեզվով: Չէ որ, յուրաքանչյուր երգով ես ձգտում եմ պատմել մի պատմություն և հենց դա է ամբողջ իմաստը: Ինչ վերաբերում է երաժշտական երանգավորմանը, ապա իմ նոր հեղինակները տեղյակ են իտալական երաժշտության նկատմամբ իմ հակման մասին և որոշ երգերում դիմում են դրան:

7.- Իսկ Առնո Բաբաջանյանի ստեղծագորություններից չկա՞ն Ձեզ հոգեհարազատ երգեր, որոնք արժանի տեղ կզբաղեցնեին Ձեր երգացանկում: Չէ որ նրա երաժշտությունը շատ պահանջված է: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նրա արվեստին:

-Ինձ բախտ է վիճակվել կատարել «Твои следы» երգը: Ես կարծում եմ, որ այդպիսի երգերը պարզապես պարտադրված են ապրել և փոխանցվել սերնդեսերունդ, որովհետև դրանք հոգիներ են ջերմացնում:

8.- Ձեր բոլոր ելույթներն իրենցից ներկայացնում են ամբողջական նվիրում հանդիսատեսին: Համերգներից հետո ինչ-որ դատարկություն չե՞ք զգում: Եթե այո, ինչով եք այն լրացնում: Գուցե և հակառակը՝ նոր ուժերով, հզոր էներգիայով եք լցվում:

-Յուրաքանչյուր համերգ մի յուրահատուկ էներգիա է: Եվ այն փոխանցվում է ինձ: Իհարկե, համերգից հետո որոշակի դատարկության զգացում ունենում եմ, դա անխուսափելի է, եթե տրվում ես բեմին ամբողջությամբ: Սակայն, նույնիսկ դա չի կարող խամրեցնել այն հիացմունքը, որը ես ստանում եմ ամեն անգամ ձեզ հանդիպելիս, ի՛մ սիրելի հանդիսատես:

9. -Թռիչքներ, տեղափոխություններ, կյանք անիվների վրա. Սրանք Ձեր ոչ դյուրին մասնագիտության անբաժանելի մասն են: Այս երկար տարիների ընթացքում արդյո՞ք չի հոգնեցրել կյանքի այս կատաղի տեմպը:

-Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, ոչ: Հոգնածությունը մշտապես եղել է և կլինի: Մենք բոլորս էլ սովորական մարդիկ ենք: Սակայն, նույնիսկ ամենածանր տեղափոխության ժամանակ էլ ինձ ջերմացնում է այն միտքը, որ ինչ-որ տեղ ինձ շատ սպասում են, ուզում են տեսնել և լսել:Այս միտքն օգնում է շատ բաներ հաղթահարել:

10. -Բեմ դուրս գալիս առաջնորդվում ե՞ք արդյոք ինչ-որ ներքին դրույթներով:

-Ինձ համար յուրաքանչյուր բեմելն ասես առաջին անգամ լինի: Նույնիսկ այն քաղաքներում, որտեղ լինում եմ ամեն տարի: Եվ միշտ ինքս ինձ ասում եմ նույն արտահայտությունը, որը հաճախ օգտագործում էր հայրս. «Ամեն ինչ լավ է լինելու»:

11.- Էստրադային արվեստը, որի հետքերով առաջացավ շոու բիզնեսը, տարբեր ժանրային կատեգորիաներ է ներառում՝ ունենալով նաև որոշակի ընդհանրություններ: Ձեր կարծիքով ո՞րն է տարբերությունը:

-Չեմ սիրում «շոու բիզնես» արտահայությունը: Իմ կարծիքով այն ոչ մի ընդհանրություն չունի էստրադայի կամ արվեստի հետ: Դա զուտ բիզնես է: Երբեմն նույնիսկ սարսափում ես երիտասարդ սերնդի համար, որ նրանք ապրելու են աշխարհում, որտեղ բիզնեսը կարող է դուրս մղել երաժշտության և խոսքի արվեստը:

12. -Հիմա բեմ ում հայտնվել է արտիստների նոր սերունդ: Ձեր ստեղծագործական փորձառության տեսակետից ինչպե՞ս կգնահատեք նրանց գործունեությունը:

– Ինձ համար բարդ է գնահատել երիտասարդ կատարողներին: Մեզ մոտ տաղանդավոր մարդիկ շատ հաճախ մնում են ստվերում, իսկ այն, ինչ հնչում է ռադիոեթերում երբեմն դժվար է արվեստ կոչել: Ավաղ:

13. -Պատահել ե՞ն բեմում հումորային կամ չնախատեսված իրավիճակներ:

-Իհարկե, պատահել են: Եվ հանդերձների, և տեխնիկայի հետ, և հանդիսատեսի ինչ-որ գործողության արդյունքում: Հիշում եմ մի հրաշալի պատմություն, որ տեղի ունեցավ «По лезвию любви» ծրագրով շրջագայություններից մեկի ժամանակ: Ինձ համար հսկայական, 5 մետրանոց թիկնոցով զգեստ էին կարել, որով պետք է տպավորիչ կերպով սկսեի համերգը: Այն ամբողջությամբ զարդարված էր հարյուրավոր փոքրիկ լամպերով, որոնք շատ գեղեցիկ փայլփլում էին՝ ստեղծելով լողացող երկնքի տպավորություն: Այդ լուսային հրաշալիքը պահպանելու համար իմ հագուստի ներքին կողմում հատուկ մետաղական հարմարանքի վրա ամրացված էին երկու մարտկոց: Հիմա չեմ կարող ասել, թե ինչ պատահեց, բայց համերգներից մեկի ժամանակ լամպերն անջատվեցին: Դրանից հետո կոլեկտիվս կատակում էր, թե համերգներից ուժասպառ լինելու պատճառով Ալլեգրովայի մարտկոցները նստել են: Մենք երկար ժամանակ ծիծաղում էինք:

14. -Սովորաբար շրջագայությունների ժամանակ արտիստները ազատ ժամանակ չեն ունենում, որպեսզի շրջեն քաղաքներում և ծանոթանան երկրի տեսարժան վայրերին: Վերջին տարիներին Հայաստան այցելելիս ի՞նչ եք հասցրել տեսնել, ի՞նչն է Ձեզ վրա տպավորություն գործել:

-Երևանը շշմեցուցիչ քաղաք է իր յուրահատուկ կոլորիտով, ոչ ստանդարտ ճարտարապետությամբ: Այս քաղաքում կա մի անկյուն, որն իմ մեջ մի ուրիշ թրթիռ է առաջացնում: Դա Եղեռնի զոհերի հուշահամալիրն է: Այնպիսի զգացողություն եմ ունենում ասես գետնի տակից կախարդական հոսանքը հարվածում է և ամեն անգամ ստիպում հիշել մեր պատմական արմատների մասին, արցունք թափել սեփական ժողովրդի ապրած ողբերգության համար և ավելի ուժգին հավատալ նրա հզոր ապագային…

Հարգանքով Լենա Գալոյան, “Голос Армении”

Աղբյուրը՝ “Голос Армении”

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...