+37496288287

ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԸ ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ԷՐ, ԻՍԿ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱԶԴԵՑԻԿ ՈՒ ՏՊԱՎՈՐԻՉ

16731052_1309820279080898_1022954486_n

Հունվարի 31-ին Հռոմի օպերային թատրոնում տեղի ունեցած համերգային ծրագիրն, իտալացի գործընկերների խոսքերով, առանձհահատուկ հետաքրքրություն և խանդավառություն է առաջացրել երաժշտասերների շրջանում: Ծրագրում հնչել է Պ.Ի. Չայկովսկու, Իգոր Ստրավինսկու և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները:

Հռոմում և Վատիկանում հայկական դեսպանատներից ստացված լուրերի համաձայն համերգասրահը լեփ-լեցուն էր, իսկ սիմֆոնիայի կատարումն ազդեցիկ և տպավորիչ: Հռոմի օպերային թատրոնից հայտնեցին<<Իրականում համերգը ունեցավ մեծ հաջողություն՝հաշվի առնելով ունկդիրների արձագանքը: Ռոստոմյանի Երրորդ սիմֆոնիան անզուգական էր: Չնայած ժամանակակից երաժշտություն լինելուն, այն խոսում է սրտի և ինտելեկտի հետ այնպես, որ անգամ երիտասարդ և ունկնդիրների ամենալայն զանգվածները կարող են զգալ ու գնահատել այն>>:

Համերգի դիրիժոր` տաղանդաշատ Ջորջ Փեհլիվանյանն իր հերթական մեծ հաջողությունը գրանցեց այս համերգով: Հայազգի երաժիշտը ղեկավարում է աշխարհի հանրահայտ նվագախմբերը և աշխատատում հեղինակավոր մենակատարների հետ: Ամերիկյան <<Լեոնարդո>> հանդեսը դեռևս 1991թ. գրել էր, որ Ռոստոմյանի ստեղծագործությունները, մասնավորապես Երրորդ Սիմֆոնիան մեծ ժողովրդականություն են վայլում Արևմուտքում:

Աշխարհի բազմաթիվ բեմերում սենսացիոն հաջողություն ունենալուց հետո, այսօր հաղթարշավը տեղափոխվեց Իտալիա: Հռոմի պատմական բեմում ստեղծագործության իտալական պրեմիերային հաջորդելու են Միլանի և Տոսկանայի նվագախմբերի կատարումները, ինչպես նաև պատվեր`գրելու նոր սիմֆոնիա մեծ նվագախմբի համար: Հռոմի օպերային թատրոնը բացվել է 1880թ. Ջիակինո Ռոսինիի Սեմիրամիդեի ներկայացմամբ:

Կառույցի շինարարությունը հովանավորել է Դոմենիկո Կոնստանցին, ով պատվիրել էր Միլանցի ճարտարպետ Ակիլ Սֆոնդրինիին կյանքի կոչել այս հոյակերտ շինությունը: Կոստանցիի անունը կրող համերգասրահի գմբեթի հոյակերտ ֆրեսկաները պատկանում են իտալացի վարպետ Աննիբալե Բրուգնոլիին:

1900թ.-ին այստեղ է տեղի ունեցել ջոակոմո Պուչինիի Տոսկայի պրեմիարան: Օպերային թատրոնի հիմնական Կոնստանցի համերգասրահում են տեղի ունեցել բազմաթիվ պատմական ներկայացումներ և ելույթներ, որոն թվում Նորման Մարիա Կալասի կատարմամբ, հռչակավոր օպերաներ` Կառլո Մարիա Գիուլինիի, Ռիկարդո Մուտիի, այլ հեղինակավոր երաժիշտների մասնակցությամբ: 1946թ. Միապետության անկումից հետո, թատրոնը վերանվանվեց թագավորականից` Հռոմի օպերային թատրոնի: Հռոմի օպերային թատրոնի ցմահ դիրիժորն է Ռիկարդո Մուտին:

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...