+37496288287

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱՐԿԱԴԻ ՎՈԼՈԴՈՍԻ ՀԱՄԵՐԳԸ

Volodos_Poster_A2

Մամուլի հաղորդագրություն

մեր ժամանակների մեծագույն դաշնակահար

ԱՐԿԱԴԻ ՎՈԼՈԴՈՍԻ

Երևանյան այցի կապակցությամբ

 Հունիսի 8-ին տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղին բնութագրում են ինչպես “չգերազանցված վիրտուոզ և ռոմանտիկ երաժշտական պատումների իրական վարպետ”:

Վոլոդոսը այն երաժիշտներից է, ով հատուկենտ և փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում, հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոները: Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ նրան հաճելի է հանդես գալը, և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելը, առավել ևս այլևս չի նվագում Եվրոպայից դուրս: Վոլոդոսի համերգների տոմսերը վերջանում են ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրա համերգի հնարավորությանը:

Մեր երկարամյա բանակցությունները  վերջնականապես պսակվեցին հաջողությամբ և նշանակվեց Երևանյան համերգի օրը: Արտիստի մենեջմենթի հետմանրակրկիտ աշխատանք էր տարվել Եվրոպայից Երևան ժամանող չվերթներից մեկը հնարավոր օրերի հետ համադրելու համար: Արկադի Վոլոդոսը, անելով նման բացառություն և համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել “Երևանյան Հեռանկարներ” փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը:

Հունիսի 8-ին Արամ խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք բացառիկ մենահամերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը կկտարարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու “Ստեյնվեյ ընդ սանս” ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրերի ընթացքում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

Similar Articles

Most Popular

SILAS DESIGN STUDIO-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։  Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության...

DERMEN HOLDINGS-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ, DERMEN HOLDINGS-Ի հիմնադիր Վահե Զեյնալյանն, ով արդեն տարիներ շարունակ է, ինչ լայն գործունեություն է ծավալում այս ոլորտում, հանդիպեց ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ոլորտի ներկայացուցիչների...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ NEW LOOK BEAUT SALON-Ը 

Օրերս, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 26  հասցեում պաշտոնապես բացվեց NEW LOOK BEAUTY  գեղեցկության սրահը: Չնայած սրահն արդեն մեկ տարի է, ինչ գործում է, բայց եվ...