+37496288287

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը

IMG_0360

Սեպտեմբերի 16–ին Երևանում բացվեց ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ:

ManeHblog-ը ևս ներկա գտնվեց և շնորհավորեց կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանին:

 Ինձ հետ զրույցում Սոնան նշեց, որ կենտրոնի գործունեության նպատակն է բազմակողմանի մոտեցում ապահովել սթրեսի և ցավի կանխարգելման, ախտորոշման, բուժման, կառավարման գործընթացում:

«ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ստանձնել է տեսական-տեղեկատվական, գործնական, վերապատրաստման, գիտագործնական գործառույթներ: Հիմնվելով համալիր մոտեցման վրա, ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ աշխատելու է բժշկահոգեսոցիալական սկզբունքով, համագործակցելով համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչպես հեշտ  հաղթահարել սթրեսը, Սոնան պատասխանեց.

«Առաջիկայում լինելու են տարբեր դասընթացներ և թրեյնինգներ՝ սթրեսի կառավարմանն ուղղված: Սթրեսի կառավարման գործընթացում անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ սթրեսի մասին և գործնական հմտություններ: Արդյունավետ է ռելաքսացիայի մեթոդը, մեդիտացիան, շնչառական վարժությունները և իհարկե առաջնային է սթրեսակայունության զարգացումը»:

Similar Articles

Most Popular

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «Мозгобойня» ԽԱՂԻ ՓԱԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Best Western Plus Congress Hotel-ում կայացավ «Мозгобойня» ինտելեկտուալ խաղի շնորհանդեսը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Աննա Մարությանն է: Ի՞նչ է «Мозгобойня»-ն։ Այն հաճելի, զվարճալի...

DESIGN AVENUE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀԻՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հին Երևանցիներ 2/2 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց DESIGN AVENUE խանութ-սրահը: Դասական կահույքից մինչև մոդեռն ու արտ-դեկոր, գրասենյակային կահույքից մինչև լուսավորություն, պաստառներ ու սանտեխնիկա....

ECCO SHOES ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ 6/16 ՀԱՍՑԵՈՒՄ

Օրերս, Հյուսիսային պողոտա 6/ 16 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց հայտնի ECCO shoes Խանութ-սրահը: ECCO-ն դանիական կոշիկի բրենդ է, որը հիմնադրվել է 1963 թվականին: Բրենդը...